Զելենսկին դիմել է Էրդողանին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնական նամակներ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ առաջարկելով շարունակել Սևծովյան հացահատիկի նախաձեռնության աշխատանքը եռակողմ ձևաչափով։
«Ուկրաինան, ՄԱԿ-ը և Թուրքիան կարող են համատեղ ապահովել սննդի միջանցքի շահագործումը և նավերի ստուգումը։ Աֆրիկան կայունության իրավունք ունի: Ասիան կայունության իրավունք ունի: Եվրոպան կայունության իրավունք ունի: Սա նշանակում է, որ մենք բոլորս պետք է հոգ տանենք անվտանգության մասին՝ պաշտպանություն ռուսական խելագարությունից։ Ուկրաինական սնունդը անհրաժեշտ է գրեթե 400 միլիոն մարդու համար»,- ասել է Ուկրաինայի նախագահը։