Եթե Փաշինյանի քաղաքականությանը գնահատական չի տրվում, ապա դա էժանագին թատրոն է. Անդրանիկ Թևանյան
Եթե Փաշինյանի վարած ոչ լեգիտիմ քաղաքականությանը գնահատական չի տրվում, այլ ընտրվում է վերացական միջազգային հանրությանը դիմելու «ծայրահեղ» տարբերակը, ապա դա թատրոն է, այն էլ՝ էժանագին թատրոն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանը:
«Դադարեցնել թատրոնը
Պետության ղեկավարը պետք է որոշում կայացնի, կառավարչական այլ ֆունկցիաներ իրականացնի, այլ ոչ թե նստացույց բեմադրի։
Նստացույցը սեփական անկարողության ցուցադրություն է, եթե դա արվում է երկրի ղեկավարի կողմից։ Բայց եթե այդ քայլին գնացել ես, ուրեմն պետք է ճիշտ հասցեատիրոջ դիմես եւ հստակ գնահատականներ տաս։ Միջազգային հանրությունն իր դիրքորոշումը ցույց է տալիս՝ ելնելով ՀՀ ղեկավարի դիրքորոշումից։
Նիկոլ Փաշինյանն Արցախը (Լաչինի միջանցքն էլ հետը) ճանաչել է Ադրբեջանի մաս՝ դրանով իսկ հնարավորություն տալով Ալիևին պաշարել Արցախը եւ դեն նետել նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությունը։
Եթե Փաշինյանի վարած ոչ լեգիտիմ քաղաքականությանը գնահատական չի տրվում, այլ ընտրվում է վերացական միջազգային հանրությանը դիմելու «ծայրահեղ» տարբերակը, ապա դա թատրոն է, այն էլ՝ էժանագին թատրոն»,- գրել է նա։