ԵՄ-ն մտածում է, թե ինչպես շարունակի օգնել Կիևին
Եվրամիությունը ներկայումս քննարկում է խաղաղության եվրոպական հիմնադրամի կողմից Ուկրաինային մշտական հիմունքներով օգնություն հատկացնելու նոր մեխանիզմի ստեղծման հարցը։
Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով եվրոպացի բարձրաստիճան ներկայացուցչին։
«Մեր օգնությունը պետք է կանխատեսելի լինի երկարաժամկետ հեռանկարում»,- հավելել է ԵՄ պաշտոնյան։
Մինչ այդ հայտնի դարձավ, որ Բուլղարիան առաջին անգամ ռազմական օգնություն է փոխանցել Ուկրաինային ոչ գաղտնի ռեժիմով։