Ընդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԷքզիթփոլ․ Լատվիայի վարչապետի կուսակցությունը 35,6 տոկոսով վստահորեն առաջատարն է ընտրություններումՆանթաքեթի ափերի մոտ անհետացել է բժշկական ինքնաթիռ, որում վեց մարդ կարՎրաստանում ձերբակալել են 80 մարդու՝ «գողական աշխարհի» հետ ունեցած կապի գործովՀասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանըՄեդվեդև․ Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրներըԱրցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորություն«Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր ՌուբենՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք«Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն ՍուրենյանցԱվտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավորՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքՍուրեն Պապիկյանը երդվել է ծառայել հանրային և պետական շահինԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԽուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըՇաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ ԱռաքելյանԻրանում մահապատժի են ենթարկել Սիավուշ ՋամշիդիինԹեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ ՊատարագԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. ԶուրաբյանԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիրների ու 10 հազար ծովային հետևակայինիԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԲուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա«Սրբությունն ու ճշմարտությունը՝ անմահ են». Տեր ՄուշեՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԹբիլիսիում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» բացառիկ ցուցահանդեսը«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԳանձասարի դեպքում Ադրբեջանի գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորումԻ՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը
Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից
Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել. Hraparak
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր»
Հասարակություն

Բացահայտվել են ՊՆ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու, խարդախությունների, յուրացումների և պաշտոնեական կեղծիքի դեպքեր

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով բացահայտվել են ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություններ, յուրացումներ և պաշտոնեական կեղծիքներ կատարելու, ինչպես նաև կաշառք ստանալու դեպքեր:

Քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Մ. Հ.-ն, 2018 թվականին ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի պաշտոնում նշանակվելուց հետո, նույն զորամասի ֆինանսական ծառայության պետ Ս. Փ.-ի միջոցով պայմանավորվածություն է ձեռք բերել «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության ներկայացուցիչ Ա. Ջ.-ի հետ՝ զորամասին հատկացվող գազի չօգտագործված մասն իրացնելու և արդյունքում գոյացած միջոցների մի մասը հետ ստանալու հարցում՝ դրանով նպատակ հետապնդելով խաբեությամբ հափշտակել զորամասի համար նախատեսված գազի սպառման դիմաց վճարման ենթակա գումարները։

Արդյունքում՝ 2018թ. հոկտեմբերից 2019թ. մարտն ընկած ժամանակահատվածում, Մ. Հ.-ի հրահանգով ու գիտությամբ, զորամասի գազի հաշվիչի տվյալները մեխանիկական միջամտության արդյունքում կեղծվել են, որից հետո ՊՆ պաշտոնատար անձը Ս. Փ.-ի հետ ամեն ամիս հաստատել է հաշվիչի տվյալների՝ ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող ակտերը, որոնց հիման վրա ՀՀ ՊՆ-ն փաստացի չծախսված գազի համար հավելյալ վճարել է առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 12 մլն ՀՀ դրամ գումար, որը Մ. Հ-ն Ա. Ջ.-ի հետ նախնական համաձայնությամբ հափշտակել է։ Հետագայում, Մ. Հ.-ի հետ ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա, Ա. Ջ.-ն հափշտակված գումարից Մ. Հ.-ին է փոխանցել 2 մլն ՀՀ դրամ։

Բացի այդ, պարզվել է, որ Մ. Հ.-ն նույն եղանակով հափշտակել է նաև զորամասի համար նախատեսված հոսանքի սպառման դիմաց վճարման ենթակա գումարները:

Մասնավորապես՝ զորամասի ֆինանսական ծառայության պետ Ս. Փ.-ի միջոցով պայմանավորվածություն է ձեռք բերել «ՀԷՑ» ՓԲ ընկերության ներկայացուցիչ Ս. Հ.-ի հետ՝ զորամասին հատկացվող էլեկտրաէներգիայի չօգտագործված մասն իրացնելու և արդյունքում գոյացած միջոցների մի մասը հետ ստանալու հարցում: Դրանից հետո Մ. Հ.-ն Ս. Փ.-ի հետ ամեն ամիս հաստատել է էլեկտրաէներգիայի հաշվիչի տվյալների՝ ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող ակտերը, որոնց հիման վրա պետությունը փաստացի չծախսված էլեկտրաէներգիայի համար հավելյալ վճարել է ավելի քան 11 մլն ՀՀ դրամ։

Շարունակելով իր հանցավոր մտադրությունը՝ զորամասի հրամանատարը ֆինանսական ծառայության պետի պաշտոնից ազատված Ս. Փ.-ի՝ վերը նկարագրված ապօրինի գործողությունների կատարումը 2019 թվականի հունիսից հանձնարարել է նույն զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ Ն.Վ.-ին, ում կողմից 2019-2022 թթ. ընկած ժամանակահատվածում ամեն ամիս զորամասի հոսանքի հաշվիչի տվյալները մեխանիկական միջամտության արդյունքում կեղծվել են, որի համար հավելյալ վճարվել է 8 մլն-ից ավել ՀՀ դրամ գումար:

Արդյունքում Մ. Հ.-ն 2018 2020թթ․ ընկած ժամանակահատվածում, նախ Ս.Փ.-ի ապա՝ Ն. Վ.-ի օժանդակությամբ «ՀԷՑ» ՓԲ ընկերության ներկայացուցչից ստացել և հափշտակել է ընդհանուր՝ ավելի քան 4 մլն ՀՀ դրամ:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Մ. Հ.-ն իր հրամանատարության ներքո գտնվող նշված զորամասի ֆինանսական ծառայության ավագ հաշվապահ Հ. Հ.-ի կնոջը նույն զորամասի ակումբի պետի պաշտոնին նշանակելու համար համար Ս. Փ.-ի միջոցով Հ. Հ.-ից որպես կաշառք պահանջել և ստացել է 1.000 ԱՄՆ դոլար:

Նախաքննության ընթացքում բացահայտվել են նաև Ս. Փ.-ի կողմից ավելի քան 8 մլն ՀՀ դրամի՝ յուրացման եղանակով հափշտակության դեպքեր: Մասնավորապես՝ պարզվել է, որ Ս. Փ.-ն, զբաղեցնելով վերը նշված, իսկ այնուհետև՝ մեկ այլ զորամասի ֆինանսական ծառայության պետի պաշտոնը, 2019-2020 թթ. ընթացքում հիշյալ զորամասերի գանձապետական հաշիվներից առանց որևէ հիմնավորման, առանց զորամասերի հրամանատարների թույլտվության, օգտագործելով վերջիններիս նույնականացման քարտերը և դրանցով տեղեկատվական համակարգում կեղծ տեղեկություն մուտքագրելով, իր անհատական բանկային հաշվին պարբերաբար կատարել է ընդհանուր ավելի քան 8 մլն դրամի ապօրինի բանկային փոխանցումներ և հափշտակել դրանք՝ պետությանը պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս:

Վերը նկարագրված հանցավոր արարքների համար Մ. Հ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178 րդ հոդվածի 3 րդ մասի 1 ին կետով (2 դրվագ), 314 րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) և ՀՀ քրեական օրենսգրքի 435 րդ հոդվածի 1-ին մասով, Ս. Փ-ին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38 178 րդ հոդվածի 3 րդ մասի 1-ին կետով (2 դրվագ), 314 րդ հոդվածի 1 ին մասով (2 դրվագ), 313 րդ հոդվածի 1-ին մասով, 179 րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 256 րդ հոդվածի 2 րդ մասի 2 րդ և 3 րդ կետերով, 445 րդ հոդվածի 1 ին մասով (2 դրվագ), Ս. Հ.-ին և Ա. Ջ.-ին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3- րդ մասի 1-ին կետով, իսկ Ն. Վ.-ին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38 178-րդ հոդվածի 3 րդ մասի 1-ին կետով:

Պետությանը պատճառված վնասից ավելի քան 21 մլն դրամը նախաքննության ընթացքում վերականգնվել է, իսկ մնացած վնասի հատուցումն ապահովելու նպատակով արգելանքներ են կիրառվել մեղադրյալներին պատկանող գույքի վրա:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: