ՀՀ վարչապետի խորհրդականն ընդունել է Վրաստանի Կրոնական հարցերի պետական գործակալության նախագահին
ՀՀ վարչապետի խորհրդական, Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նախագահ Արտաշես Թումանյանը ընդունել է Վրաստանի Կրոնական հարցերի պետական գործակալության նախագահ Զազա Վաշակմաձեի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ազգային և կրոնական փոքրամասնություններին վերաբերող երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։
Պայմանավորվածություններ են ձեռք բերվել նշված ոլորտներում համագործակցության արդյունավետության բարձրացման ուղղությամբ։