Լաչինի միջանցքը պետք է բաց լինի, դա ամբողջ ԵՄ–ի դիրքորոշումն է. Ավստրիայի ԱԳ նախարար
Լաչինի միջանցքը պետք է բաց լինի, դա ամբողջ ԵՄ-ի դիրքորոշումն է, այդ մասին ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ ասել է Ավստրիայի ԱԳ նախարարը, փոխանցում է Sputnik Արմենիա-ն։
Ալեքսանդր Շալենբերգը հավելել է, որ Վիեննան մտահոգված է սրվող հումանիտար իրադրությամբ, ուստի անհրաժեշտ է գոնե միջազգային կազմակերպությունների, այդ թվու ՝ Կարմիր խաչի մուտքը դեպի Լեռնային Ղարաբաղ բացել` մարդասիրական օգնություն հասցնելու համար:
Ավտրիայի ԱԳ նախարարն իր հերթին առաջարկել է հայ-թուրքական բանակցություն անցկացնել Վիեննայում։
Միրզոյանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը Վիեննան որպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հարթակ առաջարկելու համար։