Հրթիռային և անօդաչու սարքերի հարվածներ Օդեսային
Այս գիշեր Ռուսաստանը հրթիռներով և կամիկաձե անօդաչու սարքերով կենտրոնացված հարված է հասցրել Օդեսայի նավահանգստին. բազմաթիվ պայթյուններ են եղել, հաղորդվում է քաղաքից։
Ուկրաինական տելեգրամյան ալիքները հաղորդել են նավերից ու ռմբակոծիչներից ռուսական թեւավոր հրթիռների արձակման մասին:
BBC-ի փոխանցմամբ՝ հարվածների հետեւանքների մասին հավաստի տեղեկություններ դեռ չկան։