ԵՄ-ն աշխատում է Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսություն հաստատելու ուղղությամբ. Տոյվո Կլաար
Ստեփանակերտի և Բաքվի երկխոսությունը կլուծի խնդիրները և կօգնի լուծել ստեղծված իրավիճակը, որը բացարձակապես անտանելի է։
Այս մասին հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
«Անհրաժեշտ է վերսկսել շփումները հայերի և ադրբեջանցիների միջև, ինչը պետք է տեղի ունենա Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային կապերի բացման, այնուհետև Աղդամից Ստեփանակերտ մարդասիրական բեռների առաքման և Հայաստանից մատակարարումների հետ մեկտեղ»,- ասել է նա։