ԵՄ 50 պատգամավոր անհանգստացած են Սաակաշվիլիի առողջության համար, սակայն Արցախի 30 000 երեխաների կյանքն ու առողջությունը նրանց չի հետաքրքրում. քաղաքագետ
ԵՄ 50 պատգամավոր անհանգստացած են Սաակաշվիլիի առողջության համար և կոչ են անում նրան տեղափոխել Եվրոպա, բուժվելու համար, սակայն Արցախի 30 000 երեխաների կյանքն ու առողջությունը նրանց չի հետաքրքրում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Սա այն է, ինչ պետք է իմանալ այսօրվա Եվրոպայի որոշում ընդունողների քաղաքակրթական դեգրադացիայի ու երեպաշտության մասին։
Իմիջիայլոց, նման դեգրադանտներ Հայաստանում էլ շատ կան, հատկապես իրավապաշտպանների և նման բաների շրջապատում։
Թող ինձ ներեն եվրոպացի երեսպաշտները, որ իրենց համեմատում են իրենց հայ խամաճիկների հետ, իրանք գոնե իրենց երկրները չեն վաճառում, դեռ»։