Ախուրյանում ՀՅԴ-ական համայնքապետին փոխարինեց ՔՊ-ականը
Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու արտահերթ նիստում ավագանու անդամների 15 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ ձայներով համայնքի ղեկավար ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած թեկնածու Զավեն Մանուկյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված թեկնածուի քվեարակության ժամանակ ավագանու 17 քվեաթերթիկից 1 քվեաթերթիկ եղել է անվավեր:
Մինչ այս, համայնքապետը ՀՅԴ-ական Արծրունի Իգիթյանն էր, որը վերընտրվել էր 2021 թվականի ընտրությունների արդյունքում՝ հավաքելով ավագանու 14 անդամի ձայն։ ՔՊ թեկնածու Ալբերտ Այվազյանը՝ մեկ ձայնով պակաս։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի ՀՅԴ-ական ղեկավար Արծրուն Իգիթյանը հրաժարական էր տվել։