ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե ՀովհաննիսյանՀռոմի պապին խորհուրդ են տվել չթռչել ուղղաթիռով
Փաշինյանի «չիստիմ-բլիստիմ»-ը․ քաղաքական մեսի՞ջ, հանրային ուշադրության կառավարո՞ւմ, թե՞ հերթական բեմադրություն
Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ոստիկանությանն աջակցելու համար կներգրավեն ոստիկանական ուսումնարանների կուրսանտներինՔրեական ոստիկանները հայտնաբերել են սպանության փորձի և խուլիգանության հատկանիշներով հետախուզվող 22 և 23 տարեկան երիտասարդներին (տեսանյութ)Միացյալ Նահանգները 1,4 միլիոն ԱՄՆ դոլարի սարքավորումներ է նվիրաբերել Հայաստանի սահմանային անվտանգության ամրապնդման համարՎստահ ենք, որ ստեփանավանցին իր քվեով ցույց կտա, որ այսպիսի տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման․ «Ուժեղ Հայաստան» Ադրբեջանի «նախապայմանը» բավարարելու համար Նիկոլը նույնիսկ պատրաստ է խորհրդարանական արտահերթ ընտրությունների գնալ, վստահ եմ, որ դա էլ է Ադրբեջանի «նախապայմանը». Մելիք-ՇահնազարյանԱրտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրшերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնիԵթե նախորդիվ Փաշինյանը քաղաքական մրցակցությունը կառուցում էր «խաղաղություն կամ պատերազմ» կեղծ երկընտրանքի վրա, ապա առաջիկայում դրան ավելանալու է նոր՝ «անկախություն կամ ՌԴ-ի վերահսկողություն»-ը. ՍուրենյանցՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. ՀայրապետյանՀայ և թուրք լրագրողները ծանոթանում են երկկողմ տնտեսական հարաբերությունների կարգավորման հեռանկարներիImID համակարգում 2026 թ. հոկտեմբերի 23-ին նկատվում են որոշակի դանդաղումներ. ՊԵԿԵրևանում «Hyundai» ավտոբուսը կnղաշրջվել է․ 11 վիրավnրները օտարերկրացիներ են«Սևան» ՔԿՀ բերված հեռուստացույցի միջից հայտնաբերվել են թաքցված բջջային հեռախոսներԹՐԻՓՓ նախագիծը հոկտեմբերի 27-ին կներկայացվի ԱԺ լիագումար նիստում ԼԳԲՏ համայնքն իր գործուն աջակցությունն է ցուցաբերում Աննա Հակոբյանի նախաձեռնությանը․ «Հրապարակ»Տեղումներ չեն լինի
COP17․ միլիոններ՝ հյուրասիրությանը, զրո երաշխիք՝ բնությանը
Փարիզի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիրՌուսաստանն ու Ուկրաինան կարող են պայմանավորվածության հասնել. ՊուտինՄԻՊ աշխատակազմում քննարկվել են հատուկ դպրոցների գործունեությանն առնչվող հարցերԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համարՀայաստանը փաստացի արդեն ինքնուրույն դուրս է եկել ՀԱՊԿ-ից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՎթարների պատճառով մի քանի հասցեներում ջուր չի լինի«Սրբազան պայքարի» գործով դատավարությունը վերածվել է անվերջության պրոցեսի, որտեղ յուրաքանչյուր դատական նիստում իշխանության մի նոր փուչիկ է պայթում. Աբրահամյան
Ստեփան Ասատրյանին և Արամայիս Թախմազյանին կարգալույծ հռչակելու հարցը համարվել է եկեղեցու ներքին գործը և վարույթները կարճվել են
Արթիկում 10 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել. «Հրապարակ»Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ. «Իրավունք»ՔՊ-ական Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան․ «Ժողովուրդ»Բերդի բնակիչները տուգանվել են 750 հազարական դրամով. «Հրապարակ»Ճնշում են բոլոր կողմերից. Փաշինյանը հանրաքվեի է նախապատրաստվում. «Հրապարակ» Վարդանյանին դատում են Ալիեւը և համայնքապետը. «Հրապարակ»
Դատարանները հաստատել են` Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքը պաշտպանված է պետական միջամտությունից
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով որոշումը կհրապարակվի ժամը 17:30-ինԱյսօր Երևանի 4 վարչական շրջաններում և 7 մարզերում մինչև ժամը 17:00-ը լույս չի լինի
Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամիս ժամկետով
Մենք պատրաստ ենք արտահերթ ընտրությունների․ միա՛յն օրն ասեք
Տեսանյութում երևացող իրադարձությունները առնչություն չունեն ընտրակաշառք տալու հանցակազմի հետ
Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»․ Տիբեթում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով կան տասնյակ զոհեր և վիրավորներՍրբազանները «զադնի են» դրել. «Իրավունք»Հանձնարարական է իջեցվել․ «Հրապարակ»Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ «Ժողովուրդ»Եթե ուզում է գնալ արտահերթի, մենք ցանկացած զարգացման պատրաստ ենք. «Հրապարակ»Քիմին հիշել է, Հայաստանը՝ դեռ ոչ. «Իրավունք»ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»Ինչպես է Փաշինյանը ժրաջանորեն փայլեցնում իր կոշիկները (տեսանյութ)Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր ՌիադինԱրևմուտքից գրանտ ստացողները սկսել են քննադատել․ «Հրապարակ»
Քաղաքականություն

Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն կստեղծվի

Կառավարության հուլիսի 20-ի նիստի օրակարգում է Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն ստեղծելու մասին Կառավարության որոշման նախագիծը։

«Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում ստեղծել Հայաստանի Հան­րա­պետության դեսպանություն (նստավայրը` Մոնտեվիդեո)»:

Հիմնավորման մեջ նշված է․

«2019 թվականի օգոստոսից Երևանում գործում է Ուրուգվայի դիվանագիտական ներկայացուցչությունը (գլխավոր հյուպատոսության, իսկ 2021 թվականի հոկտեմբերից դեսպանության մակարդակով)։

Հարավային Ամերիկայում Ուրուգվայը տնտեսապես ամենակայուն և ամենաակտիվ զարգացող երկրներից մեկն է, որի հետ առկա են համագործակցության զարգացման հեռանկարային ոլորտներ, ի թիվս բարձր տեխնոլոգիաների, կրթության և առողջապահության, առևտրատնտեսական բնագավառների:

Հարավային Ամերիկայում ՀՀ դիվանագիտական ներկայության ընդլայնումը ունի կարևոր նշանակություն: Հարկ է նշել, որ Հարավային Ամերիկայում գործում է ՀՀ երկու դեսպանություն, որոնք գտնվում են Բուենոս Այրեսում և Բրազիլիայում և հավատարմագրված են 4-5 երկրում: Ուրուգվայում ՀՀ ռեզիդենտ դեսպանությունը հնարավոր կդարձնի նաև տարածաշրջանի այլ երկրների հետ ավելի ակտիվ երկխոսության ծավալումը, հայ համայնքի ակտիվ ներկայությունը և նրա ազդեցությունը Ուրուգվայի սոցիալ-տնտեսական, հասարակական կյանքում: Բացի այդ, առկա է Թուրքիայի և Ադրբեջանի ընդգծված հետաքրքրություն Ուրուգվայում և տարածաշրջանում, որոնք բավական մեծ հետաքրքրություն են սկսել ցուցաբերել տարածաշրջանի հանդեպ՝ ներկայացնելով տարբեր գործարար, ներդրումային ծրագրեր: (2014թ. Մոնտեվիդեոյում բացվել է Ադրբեջանի դեսպանության գրասենյակ: 2021թ. բացվել է Թուրքիայի դեսպանությունը:)

Արտաքին գործերի նախարարությունը 2023թ. իր բյուջետային հայտում ներկայացրել է Ուրուգվայում դեսպանություն բացելու և գործունեություն ծավալելու նախահաշիվ, որը ապահովվել է: Հետևաբար, 2023 թ. բյուջեում արդեն իսկ նախատեսված են Ուրուգվայում դեսպանություն բացելու համար անհրաժեշտ միջոցներ:

Ուրուգվայում ՀՀ դեսպանության բացումը նախատեսված է նաև Կառավարության 2021-2026 թվականնների ծրագրով:

Դեսպանություն հիմնելու մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2021 թվականի օգոստոսի 16-18-ը Ուրուգվայի արտաքին հարաբերությունների նախարար Ֆրանցիսկո Բուստիժո Բոնասոյի Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում: ՀՀ վարչապետը ևս հավաստիացրել է, որ Ուրուգվայում Հայաստանի դեսպանության հարցը օրակարգում է, և տվյալ գործընթացը սեղմ ժամկետներում կմտնի ինստիտուցիանալ դաշտ:

Վերը նշվածը հաշվի առնելով, Ուրուգվայում Հայաստանի դեսպանության բացումը Արտաքին գործերի նախարարությունը գտնում է նպատակահարմար, ինչը համահունչ է Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականությանը և շահերին»։