Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Աննա Հակոբյանի ազգականը պիցցայի առաքիչին բաժնի պետ է նշանակել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մենք նախկինում գրել էինք, որ տեւական ժամանակ է, ինչ խիստ լարված են Գյումրու ՔՊ-ական փոխքաղաքապետերի եւ քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի հարաբերությունները։ Հիշեցնենք, որ Սամսոնյանը նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի դրածոն է՝ ընտրություններում հաղթանակից հետո Բալասանյանը, կարելի է ասել, Գյումրիում իշխանությունը զիջեց ՔՊ-ին՝ ձեւականորեն պահպանելով քաղաքապետի պաշտոնը, իսկ մյուս բոլոր լծակներն ու պաշտոնները տրամադրելով ՔՊ-ին։ Բնական է, որ նման պայմաններում վաղ թե ուշ հակասություններ էին ծագելու, եւ այժմ Սամսոնյանը լեզու չի գտնում փոխքաղաքապետերի ու հատկապես մարտ ամսին փոխքաղաքապետ նշանակված 28-ամյա ատամնաբույժ Վահագն Մկրտչյանի՝ վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռան հետ։ Ասում են՝ քաղաքապետարանում ամեն ինչ սկսել է 28-ամյա ատամնաբույժը թելադրել։

Ի դեպ, լուրեր են շրջանառվում, որ վաղ թե ուշ քաղաքապետի աթոռը Վահագն Մկրտչյանինն է՝ վարչապետի կինը նման ծրագրով է իր ազգականին փոխքաղաքապետ դարձրել։ Համայնքապետարանի մեր աղբյուրների պնդմամբ, քաղաքապետարանի աշխատողներին հունից հանում է այն, որ ոմանք ԽԾԲ-ով աշխատանքի են ընդունվում, համայնքը կառավարում, մյուս կողմից՝ այս իշխանությունը ձեւացնում է, թե կոռուպցիայի դեմ պայքար է մղում եւ աշխատում է օրենքի ու բարոյականության շրջանակներում։

Զավեշտալի է նաեւ այն, որ խնդիրների մեջ թաղված Գյումրիում մարդը վարորդից եւ առաքիչից բարձրաստիճան պաշտոնյա է դառնում ընդամենը այն պատճառով, որ վարչապետի կնոջ ազգականն է։ Իսկ Վահագն Մկրտչյանն անցել է ակտիվ գործունեության՝ մարդիկ է նշանակում-ազատում, հարցեր է լուծում։

Ընդամենը երեկ քաղաքապետարանի աշխատակիցներն անակնկալի են եկել, երբ Գովազդի, առեւտրի եւ սպասարկման ոլորտի համակարգման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար են նշանակել մեկին, որը, մեղմ ասած, այդ պաշտոնը զբաղեցնելու ոչ մի չափորոշիչի չի համապատասխանում։ Մեր տեղեկություններով՝ բաժնի պետի պաշտոնը ժամանակավոր ստանձնել է փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանի ընկերներից մեկը, որը ժամանակին աշխատել է որպես առաքիչ։ Հավանաբար, առաքիչի համար ավելի հարմար պաշտոն չի գտնվել, եւ Վահագն Մկրտչյանը նրան կարգել է Գովազդի, առեւտրի եւ սպասարկման ոլորտի համակարգման բաժնի պետի պաշտոնում՝ որպես առաքիչի գործին առավել մոտ զբաղմունք։ Երեւի համարել է, որ առաքիչի փորձը բավարար է այդ պաշտոնի համար։

Ըստ մեր աղբյուրի՝ այս նշանակմանը խիստ դեմ է եղել քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, բայց, ինչպես ասում են, անզոր է գտնվել Աննա Հակոբյանի ազգականի առաջ։

ՔՊ-ական փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանից հետաքրքրվեցինք՝ ո՞վ է նոր բաժնի պետը։ «Երեկ ենք այդ բաժնի ժամանակավոր պաշտոնակատար ընտրել Սեւակ Խաչատրյանին։ Իմ մտերիմը չէ, բայց ծանոթ է, դե, շուրջ 3 ամիս է՝ այդ պաշտոնը թափուր էր, նախորդ պետն էլ հրաժարական տվեց»,- մեզ հետ զրույցում տեղեկությունը հաստատեց փոխքաղաքապետը։

Պիցցայի առաքի՞չ էր, ի՞նչ սկզբունքով եք նրան նման պաշտոն վստահել։ «Ժամանակին աշխատել է նաեւ առաքիչ, բայց 3 տարի է՝ Ռազմական ոստիկանությունում թիկունքի պետ էր»,- պատասխանեց Մկրտչյանը։ Ինչպե՞ս եղավ, որ Ռազմական ոստիկանության համակարգից հրաժարվել է եւ նախընտրել առեւտրի բաժնի պետի պաշտոնը։ «Դե, աշխատանքի ընդունելիս մարդուն այդ հարցերը չենք տալիս, իր կամքն է»,- ասաց փոխքաղաքապետը։

Նշենք, որ ամիսներ առաջ էլ քննարկվեց փոխքաղաքապետի օգնական Կարեն Վարդանյանին Մկրտչյանի՝ աշխատանքից ազատելու լուրը։ Կարեն Վարդանյանին փոխարինեց Մկրտչյանի աներձագը՝ Գեւորգ Յայլոյանը։ Վերջինս եղել է Շիրակի նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանի վարորդը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում