Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից
Վազող տողեր

Վաշինգտոն-Բրյուսել-Մոսկվա եռանկյունին Բերմուդյան է դառնում Հայաստանի համար. Աշոտյան

Կալանքի տակ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հերթական հոդվածն է հրապարակել 168.am-ը.

«NATO-ի վերջին՝ վիլնյուսյան գագաթնաժողովը գլոբալ քաղաքական իրադարձություն էր, որի հիմքում հավաքական Արևմուտքի և Ռուսաստանի միջև ընթացող հակամարտությունն էր: Հասկանալի է, որ այդ համատեքստում լրահոսի գլխագրերում և վերլուծական-քաղաքական դաշտում մի կողմից՝ Ուկրաինայի նկատմամբ Հյուսիսատլանտյան կազմակերպության դիրքավորումներն էին, մյուս կողմից՝ Շվեդիայի ազդարարված անդամակցության գործընթացի շուրջ աժիոտաժը:

Ինձ հասանելի տեղեկատվական հոսքերը վկայում են, որ հայկական մեդիան և քաղաքական քննարկումները հիմնականում վերաբերում էին նույնաբովանդակ թեմաներին, որոշակի մասնավոր շեշտադրումներով՝ ռուս-թուրքական հարաբերությունների լույսի ներքո Էրդողանի գեոպոլիտիկ տրյուկների վրա:

Այնինչ, վիլնյուսյան գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագիրը պարունակում է մեզ հետ թեպետ անուղղակի, բայց կարևոր առնչություններ ունեցող մի շարք արձանագրումներ, գնահատականներ և առաջնահերթություններ: Մանրամասն ուսումնասիրելով Հայաստանի և Հարավային Կովկասի տեսանկյունից սույն փաստաթուղթը՝ ձեզ եմ ներկայացնում մի շարք դիտարկումներ:

Հռչակագիրը, որը բաղկացած է 90 կետից և անդրադառնում է բազմաթիվ աշխարհագրական և քաղաքական տարածաշրջաններին, որոնց մի մասին կանդրադառնամ ստորև, ընդհանրապես չի պարունակում որևէ հիշատակում Հարավային Կովկասի մասին, առավել ևս՝ հայ-ադրբեջանական հակամարտության: Այս հանգամանքը կրկին արձանագրում է մեր տարածաշրջանի նկատմամբ արևմտյան բլոկի իրական վերաբերմունքը, որն ածանցվում է բացառապես Թուրքիայի դերակատարությունից, Իրանի նկատմամբ մտադրություններից և Վրաստանի հետ հարաբերություններից: Բացի թվարկված պետություններից, հռչակագիրը համապատասխան կոնտեքստում անդրադառնում է Աբխազիային և Հարավային Օսիային: Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի մասին՝ 0 հիշատակում:

NATO-ն առնվազն հռչակում է միջազգային իրավունքին, հատկապես՝ ՄԱԿ-ի կանոնադրությանն իր հավատարմությունը (կետ 1): Սա հատկանշական է մեզ համար այն առումով, որ այդ նույն փաստաթուղթը՝ UN Charter, ամրագրում է նաև ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Հռչակագրի 4-րդ կետով կազմակերպությունը հռչակում է, որ յուրաքանչյուր ժողովուրդ իրավունք ունի ընտրել սեփական անվտանգային նախաձեռնումները, ինչը կարևոր փաստարկ է NATO-ից դուրս, այլ անվտանգային համակարգերում գտնվող պետությունների տեսակետից, օրինակ՝ Հայաստան-ՀԱՊԿ տիրույթում:

Փաստաթղթի մի շարք կետեր մանրամասն նկարագրում են ուկրաինական պատերազմում ալյանսի վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ, այդ թվում՝ մեղադրանքներ ագրեսիայում, հարևանի տարածքային ամբողջականությունը խախտելու, ինքնիշխանության նկատմամբ ոտնձգությունների և ռազմական հանցագործությունների մեջ, այնինչ, ինչպես արդեն փաստել եմ, չկա որևէ գնահատական Ադրբեջանի վերաբերյալ (կետեր 7, 8):

Հայ-ադրբեջանական հարաբերություններում մեզ ինտենսիվորեն պարտադրվող և արևմտյան երկու կենտրոններից՝ Բրյուսել և Վաշինգտոն, ակտիվորեն միջնորդվող, այսպես կոչված, «Խաղաղության համաձայնագրի» ֆոնին, կրկնակի ստանդարտների և բացառապես սեփական շահերի արտացոլում է 180 աստիճանով տարբեր մոտեցումն ուկրաինական պատերազմին, որի դեպքում խաղաղության հասնելու նախապայմանները կտրուկ տարբերվում են մեզ հրամցվող փաստացի վերջնական կապիտուլյացիայից (կետեր 9, 10):

Դեկլարացիայի 15-րդ կետում կազմակերպությունը կոչ է անում Բելառուսին հարգել մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, սակայն, ինչպես արդեն կռահում եք, Եվրոպայի խորհրդի ամենաավտորիտար պետություններից մեկի՝ Ադրբեջանի մասին խոսք այս համատեքստում կրկին չկա:

Եթե մեր մասին խոսելիս, արևմտյան էլիտաները սիրում են բազմակի օգտագործման մաստակ դարձնել «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու» թեզը, ապա սեփական հասարակությունների դեպքում նրանք իրավացիորեն ընդգծում են նրանց տոկունության, դիմացկունության, դիմադրողականության, էլաստիկության կարևորությունը՝ սրվող աշխարհաքաղաքական միջավայրի պայմաններում (կետ 61):
Կանխատեսելի էր էներգետիկ անվտանգության նկատմամբ NATO-ի ռազմավարական ուշադրությունը, հատկապես էներգետիկ ռեսուրսների աղբյուրների, մատակարարների և ուղիների նկատմամբ, որտեղ Ադրբեջանի մասին հիշատակման բացակայությունը չպետք է մեզ թյուրիմացության մեջ գցի, քանզի այս կետում Ռուսաստանին այլընտրանք հանդիսացող և ոչ մի երկիր հիշատակված չէ (կետ 68):

Հռչակագրի 76-րդ կետով դաշինքն անդրադառնում է Բոսնիային և Հերցեգովինային: Հիշեցնեմ, որ Արևմուտքի ուժային պարտադրանքով մոտ 30 տարի առաջ բոսնիական սերբերին թելադրված խիստ արհեստական «Խաղաղության բանաձևն» այսօր հսկայական ճաքեր է տալիս՝ ի հեճուկս հյուսիսատլանտյան մտրակի և ԵՄ-ական ֆինանսական բլիթների: 30 տարի անց չլուծվող էթնիկ խնդիրների գոյությունը և NATO-EU զույգի անհանգստությունը Բոսնիայի և Հերցեգովինայի ապագայի նկատմամբ մեզ համար արհեստական, պարտադրված խաղաղությունների անփառունակության տեսանելի դաս են: Եվ սա դեռ այն դեպքում, երբ Բոսնիայի և Հերցեգովինայի կազմում սերբերը հավասարապես և ազդեցիկ սուբյեկտ են:

Փաստաթղթի հաջորդ կետն անդրադառնում է Սերբիային, որով կրկին արձանագրվում է ճնշումը Բելգրադի վրա՝ կարգավորման և հավասար երկխոսության մեջ մտնել Կոսովոյի հետ: Հիշեցման կարգով. Ստեփանակերտի դեպքում Արցախն ամեն գնով բրթում են Բաքվի տակ, իսկ Պրիշտինայի պարագայում՝ ճնշում Սերբիային հավասարազոր երկխոսության՝ Կոսովոյի հետ:

Ամփոփելով ասելիքս՝ շեշտեմ, որ գլոբալ գեոպոլիտիկ ցունամիի դեպքում, ինչի մասին է վկայում նաև NATO-ի Վիլնյուսյան հռչակագիրը, հայերին ուզում են դարձնել «ունիկալ» ժողովուրդ, որը պիտի դառնա իր ազգային շահերից հրաժարվող առաջին և միակ «միամիտը» երկրագնդի վրա:

Փաշինյանի դավաճանական քաղաքականության պատճառով Մոսկվա-Վաշինգտոն-Բրյուսել եռանկյունին կարող է Բերմուդյան դառնալ Հայաստանի համար:

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ

20.07.2023»։