Մոսկվայում կարող է կայանալ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպում. Զախարովա
Լավ շանսեր կան Մոսկվայում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպում անցկացնելու համար:
Այս մասին նշել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
«Շանսերը շատ լավ են: Հենց փորձագետներից, ովքեր այժմ աշխատում են նման հանդիպման վրա, կոնկրետ արձագանք ստանանք ժամկետների վերաբերյալ, անպայման կտեղեկացնենք»,- ասել է նա։