Փաշինյանի «զրոյական կետը» զրոյացրեց առաջին ստատուս քվոյից հետո ունեցած մեր բոլոր մրցակցային առավելությունները. Անդրանիկ Թևանյան
«Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը 1994թ.,, 2020թ. ինչպիսի՞ն կլինի հայ–ադրբեջանական նոր ստատուս քվոն (Արցախի պաշարումը Փաշինյան–Ալիև–Էրդողան համաձայնության արդյունք է) Արցախյան առաջին պատերազմի հետևանքով 1994 թվականի մայիսին հաստատվեց նոր ստատուս քվո։ Մենք ստացանք Արցախի Հանրապետություն՝ նոր տարածքով։
Ստացանք նաև «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» վիճակ, ինչին զուգահեռ տեղի էր ունենում հայ–ադրբեջանական մրցակցություն պետականաշինության, բանակաշինության, տնտեսության, դիվանագիտության և այլ հարթակներում։ Այդ մրցակցության մեջ մի մասով հաջողեցինք, մի մասով՝ ոչ։ Նիկոլ Փաշինյանի «զրոյական կետը» զրոյացրեց 1–ին ստատուս քվոյից հետո ունեցած մեր բոլոր մրցակցային առավելությունները և հնարավորություն տվեց թշնամուն օգտվել նույն ժամանակահատվածում արձանագրված մեր բացթողումներից, սխալներից, ձախողումներից։