Էրդողանը կոչ է արել ՄԱԿ-ին ճանաչել Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հինգշաբթի օրը կոչ է արել ՄԱԿ-ին ճանաչել Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության պետականությունը։
«Թուրքիան խաղաղություն և ժողովրդավարություն է բերել Կիպրոսին։ Կիպրոսի թուրքերն ավելի մեծ հույսով են նայում ապագային»,- ասել է Թուրքիայի նախագահը Հյուսիսային Կիպրոս կատարած այցի ժամանակ։
«Ես կրկնում եմ իմ պատմական կոչը Միավորված ազգերի կազմակերպությանը՝ մի շեղվեք կղզու իրողություններից և որքան հնարավոր է շուտ ճանաչեք նրա պետականությունը: Քանի դեռ չի ճանաչվել Կիպրոսի թուրքերի ինքնիշխան իրավահավասարությունը և հավասար միջազգային կարգավիճակը, նոր բանակցային գործընթացի մասին խոսք լինել չի կարող»,-նշել է նա: