Նեթանյահուն և Մահմուդ Աբասը կհանդիպեն Էրդողանին
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի գրասենյակը հայտնել է, որ թուրք առաջնորդը հուլիսի 28-ին ընդունելու է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին։ Տեղեկությունը հաստատել են նաև Իսրայելի վարչապետի գրասենյակում։
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ Նեթանյահուից երեք օր առաջ Էրդողանը կընդունի Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասին։
Իսրայելական լրատվամիջոցները նշում են, որ Նեթանյահուն Անկարա այցից երկու օր առաջ կայցելի Նիկոսիա, որտեղ կհանդիպի Կիպրոսի և Հունաստանի ղեկավարների հետ։