Իլհամ Ալիևը Արցախից օկուպացված Շուշիում է
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ծանոթացել է Արցախից օկուպացված Շուշիի շրջակա գյուղերի վերականգնման առաջիկա աշխատանքներին, մասնակցել նոր բնակելի համալիրի բացման և զբոսաշրջային օբյեկտների հիմնարկեքի արարողությանը։
Այս մասին գրում է Haqqin.az-ը:
Ալիևը ծանոթացել է նաև օկուպացված Շուշիի քաղաքային հիվանդանոցում 90 մահճակալով և Շուշի քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցում՝ 960 տեղով իրականացվող շինարարական աշխատանքներին։