Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից
Վազող տողեր

Արցախի թուրքացման ծրագրի իրականացնողը հենց Նիկոլ Փաշինյանն է և հենց նրանից պետք է պահանջել Արցախի ապաշրջափակումը․ պատգամավորի ելույթն արժանացավ ծափահարությունների (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը երկիրը ներքաշեց կործանարար պատերազմի մեջ, Արցախից հրաժարվելով Հայաստանի համար մարտահրավերները ոչ թե ավարտվեցին, այլ միայն ավելացան, այն էլ վատթարագույն սցենարով: Այս մասին, այսօր Արցախի ԱԺ արտահերթ նստաշրջանում իր ելույթում հայտարարեց «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Նելա Գրիգորյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Խաղաղության դարաշրջան մուրող վիժվածքը բերեց մեզ կործանման: Մեզնից յուրաքանչյուրը պետք է հստակ գիտակցի, որ միայն միասին մենք կարող ենք դիմադրել հայրենիքի օրեցօր հանձնման այս ազգադավ գործողություններին: Միասին հայ ազգով, անկախ բնակության վայրից, անկախ սեփական ամբիցիաներից ու քաղաքական հայացքներից, բոլորս պետք է կոշտ արձագանքենք անհայրենիք ու սրբապիղծ նիկոլական ծրագրերի իրականացմանը: Արցախի կարգավիճակն Ադրբեջանի կազմում հայ ժողովրդի համար ընդունելի համարվել որևէ դեպքում չի կարող, իսկ դրա մասին անգամ խոսելն ինքնին հանցագործություն է, պետական դավաճանություն և վերջապես անպատվում ու անշնորհակալ վերաբերմունք արյուն թափած մեր հերոսների ազգանվեր մեր սփյուռքահայ բարեկամների և ընդհանրապես հայ ազգի նկատմամբ:

Մեր կողմից պետք է ամեն գնով պայքար սկսել և բացառել առաջ քաշել այնպիսի գաղափար, որը որևէ կերպ կկանխորոշի Արցախի կարգավիճակն Ադրբեջանի կազմում: Վերջապես եկեք չմոռանանք, որ առաջին պատերազմի ժամանակ և դրանից հետո մենք եղել ենք վստահ ու համարձակ, և թուրքն ու ադրբեջանցին էին մեզնից սարսափում, քանզի ունեինք հզոր պետություն, բանակ, արժանապատվություն և դրանով անվախ էինք: Իսկ հիմա՝ ի՞նչ:

Այո, մենք ունենք ծայրաստիճան լարված սահմանային ու սոցիալական խնդիրներ, բայց Հայաստանի իշխանությունը երբեք չպետք է մոռանա, որ չկա Հայաստան առանց Արցախի և չկա Արցախ առանց Հայաստանի: Բոլորիս նպատակը մեկն է՝ պահպանել մեր հայրենիքը և հերոսների պատիվը: Սա պետք է լինի մեր օրվա հրամայականը, և վերջապես սա պետք է լինի հայի տեսակը, մանավանդ ղարաբաղցու:

Այս բարդ ու ճակատագրական ժամանակաշրջանում մենք իրավունք չունենք անտարբեր մնալ ո՛չ Նիկոլի և ոչ էլ նրա խունտայի, երեկ Արաբատ Միրզոյանի կողմից արված այն հայտարարություններին, որ Արցախն Ադրբեջան է: Վա՜յ, Ղարաբաղ, տեսեք՝ ով է քո ճակատագիրը որոշում:

Արցախի թուրքացման ծրագրի իրականացնողը հենց Նիկոլ Փաշինյանն է և հենց նրանից պետք է պահանջել Արցախի ապաշրջափակումը:

Հայեր, արթնացեք, աղետի եզրին ենք, մենք ոչնչացման սպառնալիքի տակ ենք, իսկ Փաշինյանը, նա և Էրատո տիկինը թքած ունեն Արցախի կորստի համար, ում կարծիքով հոգնակի թվով, բանջարեղեններ է օգտագործում:

Նա իրենց բանջարաբոստանային կուլտուրաները և Ալբերտ Էյնշտեյնի վերաբերյալ գիրքն է հրապարակում այն ժամանակ, երբ արցախյան հասարակությունը, այդ թվում հղի կանայք գոյաբանական խնդրի առջեւ են կանգնած ու կիլոմետրերով ճանապարհ են հատում իրենց կյանքի ու ազատության իրավունքն ապահովելու կոչով միջազգային հանրությանը դիմելու համար։

Տիկին էռատո, վերջապես կողմնորոշվեք ու հրապարակավ հայտարարեք՝ ո՞վ եք դուք՝ մահապարտ կանանց հրամանատա՞ր, ֆիզիկո՞ս, այգեպա՞ն, բոստանչի՞, թե՞ պարզապես դավաճան։ Լա՛վ իմացեք, արցախցուն ձեր օգտագործած սննդամթերքը չի հետաքրքում, ձեր հրապարակումներն էլ զազրելի են ցանկացած գիտակից մարդուն։

Արցախցին երբեք փախստականի կարգավիճակում չի հայտնվելու, ձեր կրկեսային բեմադրությունները Աստծո դատաստանին են արժանանալու, իսկ անձամբ Դուք էլ, հուսով եմ, սովամահ եք լինելու, այն էլ Ձեր ամուսնու գրկում։

Վերջում կոչս Նիկոլին՝ դու մնացիր ու մնալու ես մեր ազգի պատմության մեծագույն դավաճանը, դու հերոսածին մայր դատող իշխանություն ես։ Այն, ինչ դու արել և անում ես, չի կարող ներվել։ Դու պետական հանցագործ ես, դու պետք է ցմահ բանտարկվես ու ապրելու իրավունք չունես, հեռացիր ինչքան կարող ես շուտ»։