1918 թ-ի մայիսի 27-ին ծնված ադրբեջանցի ազգը և դրանց ձևավորած պետությունը ինչպե՞ս կարող էր հազարամյակների պատմություն ունենալ. Արցախի ԱԺ նախագահը զառանցում է
«Արցախի ԱԺ նախագահը զառանցում է ադրբեջանցիների «հազարամյակության» մասին.
Արթուր Թովմասյան անուն -ազգանունով և սրա նման հակահայերն են, որ թև ու թիկունք են տալի ադրբեջանցիներին կեղծելու պատմությունը...»: Այս մասին գրել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի ելույթին, որտեղ նա նշել է, թե «Ադրբեջանը բազմազգ երկիր է, հազարամյակներ շարունակ մենք ապրել ենք կողք-կողքի...»:
«Այ՛ տգետ, 1918 թ-ի մայիսի 27-ին ծնված ադրբեջանցի ազգը և դրանց ձևավորած պետությունը ինչպե՞ս կարող էր հազարամյակների պատմություն ունենալ...
Մինչ թուրք-ազերին կեղծում է մեր պատմությունը և մեզ ներկայացնում եկվոր, իրեն հայ համարող այս «կենդանին»105-ամյա ադրբեջանցիներին «հազարամյակների» պատմություն է վերագրում...
Արայիկ Խանքենդացուն սպասարկող այս թյուրիմացություններն արդեն չեն էլ թաքցնում իրենց ոչ միայն տգետ և անհայրենիք լինելը, այլև թրքահպատակությունը...
Ո՛նց եմ ես զզվում Արցախի պաշտոնյաների մեծ մասից...»: