Ընդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԷքզիթփոլ․ Լատվիայի վարչապետի կուսակցությունը 35,6 տոկոսով վստահորեն առաջատարն է ընտրություններումՆանթաքեթի ափերի մոտ անհետացել է բժշկական ինքնաթիռ, որում վեց մարդ կարՎրաստանում ձերբակալել են 80 մարդու՝ «գողական աշխարհի» հետ ունեցած կապի գործովՀասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանըՄեդվեդև․ Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրներըԱրցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորություն«Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր ՌուբենՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք«Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն ՍուրենյանցԱվտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավորՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքՍուրեն Պապիկյանը երդվել է ծառայել հանրային և պետական շահինԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԽուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըՇաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ ԱռաքելյանԻրանում մահապատժի են ենթարկել Սիավուշ ՋամշիդիինԹեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ ՊատարագԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. ԶուրաբյանԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիրների ու 10 հազար ծովային հետևակայինիԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԲուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա«Սրբությունն ու ճշմարտությունը՝ անմահ են». Տեր ՄուշեՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԹբիլիսիում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» բացառիկ ցուցահանդեսը«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԳանձասարի դեպքում Ադրբեջանի գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորումԻ՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը
Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից
Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել. Hraparak
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր»
Հասարակություն

Չեմ զարմանա, եթե սկսեն շրջանառել «Լաչինի միջանցքը տվեցինք, որ Մեղրիի միջանցք չտանք» սուտը․ Աշոտյանի հոդվածը՝ ՔԿՀ-ից

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հոդված է հրապարակել․ գրում է 168.am-ը։

«Լաչինի միջանցքի փակումը և Արցախում ծավալվող հումանիտար աղետը, անշուշտ, առաջնային պլան են մղում 120 000 մեր հայրենակիցների ճակատագրի հետ կապված անհանգստությունները, և, առիթից օգտվելով, իմ լիակատար համերաշխությունն ու սատարումն եմ հայտնում նրանց շարունակվող պայքարին:

Միաժամանակ կարիք եմ տեսնում ևս մեկ անգամ բարձրաձայնել և ապացուցել, որ թեպետ այդ հումանիտար ճգնաժամի հիմնական ճարտարապետը, իհարկե, Ալիևն է, սակայն Արցախը ծնկի բերելու ջանքերը կյանքի են կոչվում Նիկոլ Փաշինյանի անմիջական «պրոռաբությամբ»:

Շուշիի մերձակայքում կեղծ բնապահպանների սադրանքով մեկնարկած այս օպերացիան իրականացվել է Ալիև-Նիկոլ համատեղ գործողություններով, որոնք հետապնդում էին երկու հիմնական նպատակ.

1. Կտրել Արցախը Հայաստանից՝ այն Ադրբեջանին բռնակցելու հեռանկարով: Սա որպես համատեղ ծրագրի իրագործում՝ ապացուցվում է այն անհերքելի փաստով, որ «Էկոլոգիական» ակցիային ամիսներ անց հաջորդեց Փաշինյանի հայտարարությունը, որ «Արցախը Ադրբեջան է, և վերջ»:

2. Արժեզրկել ՌԴ Խաղաղապահ առաքելության գոյությունը Արցախում՝ նրա աշխատանքի ակնհայտ խնդիրներն օգտագործելով Ռուսաստանին կոնֆլիկտի գոտուց դուրս մղելու համար: Ի թիվս այլ բազմաթիվ ապացույցների՝ հիշեցնեմ ընդամենը Էրդողանի հայտարարությունը 2025թ.-ին ռուսական զորքերը Լեռնային Ղարաբաղից հանելու անհրաժեշտության մասին:

Ճգնաժամի առաջին իսկ օրերից Նիկոլը քարոզչության հիմնական հարվածն ուղղեց ոչ այնքան Շուշիի մոտ Լաչինի միջանցքը փակած Ադրբեջանի, որքան Ռուսաստանի ուղղությամբ: Ստեղծված իրավիճակում, երբ Ադրբեջանը չի ցանկանում, որ այդ միջանցքը գոյություն ունենա, երբ Ռուսաստանը չի ցանկանում դիմել ավելի կտրուկ գործողությունների, իսկ Հայաստանը չի ցանկանում խառնվել, Արցախի 120 000 բնակիչ առերեսվեց ֆիզիկական գոյության մարտահրավերի հետ:

Փաշինյանն այս գործարքում սեփական հանցակցությունը քողարկելու համար դիմեց Հաագայի միջազգային դատարան՝ հայ հասարակությանը «տեսեք, ինչ կարողանում՝ անում եմ» ծխածածկույթով պատելու համար: Սակայն այս արհեստական ալիբին նույնքան փնթի է, որքան Նիկոլին վերաբերող ամեն ինչը:

Այո՛, կա միջանցքը բացելու՝ դատարանի որոշում, որը ոչ մի կերպ գործնականորեն չի օգտագործվում Հայաստանի իշխանությունների կողմից: «Գործնականորեն» բառը հատուկ եմ օգտագործում, որովհետև հանրային խոսքում այդ որոշման վրա ձևական հղումները չեն ուղեկցվում այն իրական քայլերով, որոնք գոյություն ունեն հայկական կողմի զինանոցում:

Թվարկեմ դրանցից մի քանիսը:

1. Ոչ մի մասնակցություն բանակցություններին՝ անկախ դրանց անցկացման վայրից, մինչև Լաչինի միջանցքի բացումը:

2. Երկկողմ հարաբերություններում ԱՄՆ, Ֆրանսիայի, ԵՄ-ի հետ (ՌԴ-ն չեմ նշում, քանզի խնդրի հետ այն շաղկապված է ոչ այնքան միջազգային դատարանի որոշմամբ, որքան Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ) հարցի դիտարկում՝ որպես հետագա գործընթացների նախապայման:

3. Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի դատարանի որոշման չկատարումը տանել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ համապատասխան բանաձևով:

4. Միջազգային դերակատարների մոտ Ալիևի նկատմամբ համապատասխան սանկցիաների կիրառման հարցի բարձրաձայնում՝ որպես հայկական կողմի լեգիտիմ և արդարացի ակնկալիք:

5. Ի վերջո, հումանիտար ինտերվենցիայի անհրաժեշտության բարձրաձայնում:

Ինչո՞ւ Նիկոլը չի դիմում այս և այլ հնարավոր քայլերի: Պատասխանը շատ պարզ է, որովհետև ինքն Արցախի մեկուսացման և մարդասիրական աղետի փայատեր է, մինորիտար, բայց ակցիոներ:

Այսպիսով, քանդվում է Սերժ Սարգսյանի թողած բանակցային ժառանգության ևս մեկ հայանպաստ էլեմենտ՝ ցամաքային սահման Արցախի և Հայաստանի միջև և Լաչինի միջանցքի անխափան և երաշխավորված գործունեություն:

Այս ֆոնի վրա Աղդամով դեպի Ստեփանակերտ ճանապարհը գործարկելու ադրբեջանական թակարդը, որը սատարում է ստանում Արևմուտքի կողմից, զայրացնում է իր լկտիությամբ: Դա նույնն է, որ սրտի արյան մատակարարումը ապահովելու համար խցանված սրտանոթը բացելու փոխարեն՝ բժիշկն առաջարկի միզապարկի զարկերակը:

Այս անբարոյական շահագրգռվածությունը թաքցնելու համար վերջերս նա դիմել էր մի շարք նոր, նույնքան էժանագին և փնթի քայլերի: Օրինակ՝ Բրյուսել կատարած վերջին այցի ընթացքում ցուցադրաբար, հենց արարողակարգային մասում Միշելին փոխանցելով Արայիկ Հարությունյանի նամակը՝ «Տեսե՛ք, տեսե՛ք, Արցախից նամակը փոխանցեցի» ռաբիս շոուն բեմադրելով: Նույն քայլերից է նաև կառավարության վերջին նիստին տրված հանձնարարականը՝ միջազգային հանրությանն իրազեկել Արցախում տիրող իրավիճակի մասին: Պատկերացնում եք, չէ՞, մարդկանց ապուշի տեղ դնելու նրա հանդգնությունը՝ Արցախի բլոկադայի 8-րդ ամսում նոր-նոր նման հանձնարական տալու սեփական քարոզչամեքենային, որի հիմնական գործառույթը մշտապես եղել է և մնում է քաղաքական մրցակիցներին վարկաբեկելը, «Նիկոլ և կոմպանիա» ոհմակի էժան PR-ը և այլն:

Չեմ զարմանա, ի դեպ, եթե որոշ ժամանակ անց նիկոլական հակահիգիենիկ քարոզիչները սկսեն շրջանառել «Լաչինի միջանցքը տվեցինք, որ Մեղրիի միջանցք չտանք» լկտի սուտը: Ընդամենը հիշեցնեմ, որ Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ կա ընդամենը մեկ միջանցք՝ Լաչինը, մնացածն ընդամենը հնարավոր կոմունիկացիաներ պետք է դիտարկվեն: Այսինքն՝ Ալիևին հաջողվում է Նիկոլի օգնությամբ եղած բանը՝ Լաչինի միջանցքը, փոխանակել չեղած բանի՝ «Մեղրիի միջանցքի» հետ: Նման նողկալի քարոզչության առաջին քարն արդեն դրվել էր ամիսներ առաջ Էդմոն Մարուքյանի շուրթերով, ով հայտարարեց, որ Բերձորը, Սուսը և Աղավնոն տվել են, որ Սյունիքով միջանցք չտան:

Ուստի միայն Լաչինի միջանցքի շուրջ ծավալված իրադարձությունները բավարար կլինեին պնդելու, որ Նիկոլի դեմ պայքարը ոչ թե իշխանության համար է, այլ հենց Ալիևի դեմ կռիվ»։