Մինվոդից Երևան թռիչքի ժամանակ ինքնաթիռի ձախ շարժիչի կափարիչը պոկվել է
Superjet 100 ինքնաթիռը թռիչքի ժամանակ կորցրել է շարժիչի ծածկը։
Այս անախորժությունը պատահել է «Ազիմուտ» ավիաընկերության հետ, որը երեկ առավոտյան Մինվոդից Երևան էր թռչում։ Թռիչքի ժամանակ ձախ շարժիչի կափարիչը պոկվել է։ Այն ընկել է օդանավակայանի տարածքում.
Օդանավի հրամանատարն անմիջապես որոշել է վերադառնալ մեկնման օդանավակայան, որտեղ մի քանի րոպե անց անվտանգ վայրէջք է կատարել։
