Կրեմլը պատասխանել է Կիևի հայտարարություններին
Կրեմլը վտանգավոր է անվանել Ուկրաինայի պաշտպանության նախարարության հայտարարություններն այն մասին, որ Կիևը Սև ծովում գտնվող նավերը, որոնք շարժվում են դեպի ռուսական նավահանգիստներ, համարում է ռազմական բեռներ։
«Կիևի ռեժիմը բացարձակապես անկանխատեսելի է, նա ոչ մի բանից չի խուսափում։ Ուստի, իհարկե, նման հայտարարություններն ուղղակիորեն վտանգավոր են»,- ուրբաթ օրը լրագրողներին ասել է Պեսկովը։
Չորեքշաբթի օրը Ռուսաստանն ինքը հայտարարեց, որ հացահատիկի գործարքի փակումից հետո Սև ծով ուկրաինական նավահանգիստներ եկող բոլոր նավերը դիտարկելու է որպես ռազմական բեռների փոխադրող։ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը խոստացել է հետևել Մոսկվայի օրինակին: