Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Agence France-Presse-ին, խոսել Քաշաթաղի միջանցքի մասին
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Agence France-Presse-ին՝ խոսելով բանակցային գործընթացի, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի (Քաշաթաղի միջանցք -NEWSPRESS.am) ապօրինի արգելափակման և միջազգային մեխանիզմների ներքո Ստեփանակերտ-Բաքու երկխոսության անհրաժեշտության մասին։ Այս մասին տեղեկացնում է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը: