Էրդողանը Պուտինի հետ քննարկել է ՌԴ նախագահի հնարավոր այցը Թուրքիա
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է ՌԴ նախագահի ապագա այցը Թուրքիա և հույս ունի այս հանդիպումից հետո շարունակել հացահատիկի գործարքը։
Հացահատիկի գործարքը դադարեցվել է հուլիսի 18-ին։
Ռուսաստանի Դաշնությունը տեղեկացրել է Թուրքիային, Ուկրաինային և ՄԱԿ-ին դրա երկարաձգման դեմ իր առարկության մասին:
Ռուսաստանի նախագահը ավելի վաղ նշել էր, որ Ռուսաստանի հետ գործարքի պայմանները չեն կատարվել՝ չնայած ՄԱԿ-ի ջանքերին, քանի որ արևմտյան երկրները չեն պատրաստվում կատարել իրենց խոստումները։