Ստալինը ռազմական հանցագործ էր․ Լեհաստանի վարչապետ
Լեհաստանի ԱԳՆ-ն կկանչի Ռուսաստանի դեսպան Սերգեյ Անդրեևին այն բանից հետո, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Լեհաստանի մի մասին անվանել է Ստալինի նվեր և հայտարարեցլ, որ երկիրը մտադիր է օկուպացնել Ուկրաինայի մի մասը։
Այս մասին իր Twitter-ում հայտնել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին։
«Ստալինը ռազմական հանցագործ էր, որը պատասխանատու էր հարյուր հազարավոր լեհերի մահվան համար: Պատմական ճշմարտությունն անհերքելի է։ Ռուսաստանի Դաշնության դեսպանը կկանչվի ԱԳՆ»,- գրել է Մորավիեցկին։