Բայդենն ու Զելենսկին քննարկել են Ուկրաինային հեռահար հրթիռների մատակարարման հարցը
ԱՄՆ-ի և Ուկրաինայի առաջնորդներ Ջո Բայդենը և Վլադիմիր Զելենսկին քննարկում են Ուկրաինային ATACMS հեռահար հրթիռների մատակարարման հարցը։
Վերջնական որոշումը կլինի Բայդենինը, ասել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը պատրաստ է ռիսկի դիմել Ուկրաինային նոր զենք մատակարարելու հարցում, սակայն որոշումներ կայացնելիս հաշվի առնել Ռուսաստանի Դաշնության արձագանքը։