Էրդողանը զրուցել է Զելենսկու հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ։
Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը։
«Նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Երկու ղեկավարներն էլ հանգամանալից քննարկել են սևծովյան հացահատիկային միջանցքի համաձայնագրի երկարաձգման հարցը։ Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան ակտիվ ջանքեր է գործադրում Ուկրաինայում խաղաղությունը վերականգնելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։