«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չպետք է Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամ նշանակեն. Ղազարյան
ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«#Բոյկոտ!
Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չպետք է Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամ նշանակեն, հակառակ պարագայում կստացվի, որ իրենք նպաստում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անվանումով հանցավոր խմբի հերթական իշխանազավթմանը»: