Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Քննչական կոմիտեի բաժանմունքները վտանգավոր են քաղաքացու կյանքի համար. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Վերջերս էքստրեմալ սպորտի նոր տեսակ է զարգանում Հայաստանում՝ թռիչք քննչականի պատուհանից։ Որպես կանոն, նման թռիչքների ելքը մահացու է։ Մարդիկ կարող են թռիչքի պահին ձեռնաշղթաներով կամ ձեռքերն ազատ լինել` կարեւոր չէ։ Կարեւորն այն է, որ քննիչները կամ ուղեկցողները չնկատեն, թե ինչպես են նրանք իրենց բախտը փորձում` բաց պատուհանից իրենց նետելով։ 
Վերջին տարօրինակ մահը գրանցվել է հուլիսի 20-ին՝ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքում։

Այն ձեւակերպվել է որպես դժբախտ պատահար։ ՔԿ-ն ընդամենը հաղորդեց, որ օպերատիվ տեղեկություններ է ունեցել ՌԴ քաղաքացի հանդիսացող, ազգությամբ ռուս 30-ամյա անձի կողմից իր անվամբ թմրամիջոցների՝ դեմիթոքսիֆենէթիլամինի պարունակությամբ ծանրոցներ ստանալու մասին:

Նրան արգելանքի են վերցրել հուլիսի 19-ին, մի քանի օր առաջ նախաձեռնված թմրամիջոցների մաքսանենգությանը վերաբերող վարույթի շրջանակներում։ Արգելանքի վերցնող մարմինը ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունն է եղել։ Այս մանրամասները, որոնք փաստացի առնչություն չունեն մահվան դեպքին, ՔԿ-ն հաղորդում է՝ հավանաբար, ցույց տալու համար, թե ինչ վատն է եղել հանգուցյալը, մաքսանենգ ճանապարհով ծանրոցներ է ստացել, այն էլ՝ թմրանյութեր, ու տարածել։ «Նա ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, եւ վարույթն իրականացնող քննիչի կողմից կայացվել է նշված անձին թմրամիջոցների մաքսանենգություն կատարելու հիմնավոր կասկածանքի հիմքով ձերբակալելու որոշում»,- հայտնում է ՔԿ-ն, սակայն հիմնական հարցի շուրջ, որը հուզում է հազարավոր մարդկանց, թե ինչպես է լինում, որ Քննչական կոմիտեի բաժիններում օրը ցերեկով, տասնյակ աշխատողների աչքի առաջ հարցաքննության ներկայացած մարդիկ մահանում են, ՔԿ-ն համարյա ոչինչ չի ասում։ 

«Տեսագրման պայմաններում եւ փաստաբանի ու թարգմանչի մասնակցությամբ անցկացվել են հարցաքննություն եւ դրան առնչվող անհրաժեշտ վարույթային գործողություններ։ Այդ գործողությունների ավարտից հետո վերջինս, հետաքննության մարմնի ծառայողների ուղեկցությամբ, ձեռնաշղթաներով դուրս է եկել նախաքննություն իրականացնող քննիչի՝ հինգերորդ հարկում գտնվող աշխատասենյակից, միջանցքով մինչեւ վերջ գնացել է դեպի վերելակ տանող ելքի դուռը։ Դուռը բացվելուն պես նա անակնկալ արագ մոտեցել է վերելակին անմիջականորեն կից բաց պատուհանին եւ իրեն ցած նետել, ինչի հետեւանքով մահացել է»։ Այս նկարագրությունն ավելի շատ հարցեր է առաջացնում։ Ինչպե՞ս մարդը կարողացավ ձեռնաշղթաներով նետվել ցած: Եթե ձեռնաշղթա են անցկացրել, ինչո՞ւ անձին չեն ուղեկցել, եթե ուղեկցել են, ինչո՞ւ չեն կանխել թռիչքը, ինչո՞ւ են բաց պատուհան թողնում հարկաբաժնում, որտեղ ձեռնաշղթաներով անձինք են «ֆռֆռում»։ Եվ, վերջապես, ինչո՞ւ պատուհաններին չկան ճաղավանդակներ, եթե արդեն նման թռիչքների առաջին դեպքը չէ սա։ 

Մենք փորձեցինք զրուցել հանգուցյալի փաստաբանի հետ, որը մեր հանրային պաշտպաններից է, սակայն նա հրաժարվեց զրույցից։ Մեզ հաջողվեց պարզել՝ կասկածներ կան, որ 30-ամյա ռուս տղամարդուն հասցրել են ինքնասպանության։ Նախաձեռնվել է վարույթ երկու հոդվածներով՝ «Ինքնասպանության հասցնելը» (Քրօր․-ի 162 հոդված, մաս) եւ «Պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ» (Քրօր․-ի 1446 հոդված, մաս 2)։ 

Երեկվա դեպքը մեր իրավապահ համակարգում կատարվող նմանատիպ առաջին դեպքը չէ` այն հիշեցրեց մի քանի ամիս առաջ Արտաշատի քննչական բաժնում տեղի ունեցած պատահարը։ Ապրիլի 27-ին նույն եղանակով՝ պատուհանից ընկնելով, մահացել է Արարատի Հովտաշեն գյուղի բնակիչ, 62 տարեկան մսավաճառ Միսակ Պողոսյանը։ Ըստ նրան ճանաչող անձանց՝ նա հանգիստ, խաղաղ անձնավորություն էր, բայց սովորություն ուներ՝ կանեփ էր ծխում։ ՔԿ-ն այդ օրը հաղորդել էր, որ Պողոսյանը ցատկել է մարզային քննչական վարչության շենքի երրորդ հարկի միջանցքի լուսամուտից եւ մահացել։ Նույն հաղորդագրության մեջ հանգուցյալին հանրության աչքից գցելու միտումով նշվում էր, որ նրան մեղադրում են մարիխուանա շրջանառելու մեջ։ Պողոսյանի եղբորորդին դեպքից հետո հայտնել էր մեզ, որ քննչականի բակն արագ լվացել էին, արյունը մաքրել։ Հոկտեմբերից նրա հետեւից ընկած են եղել, կալանավորել են երկու ամսով, փորձել են երկարացնել ժամկետը, դատարանը մերժել է, Պողոսյանին ազատել են ու մի երկու ամսից նորից բերման ենթարկել, բացարձակ անհիմն, որից հետո էլ կատարվել է ողբերգությունը։ «Քննիչի ասելով՝ Միսակ Պողոսյանը դուրս է եկել ծխելու, մինչեւ փաստաբանը գա։ Փաստաբանն իրենց տնից 10 րոպեում հասել է քննչական, քննիչն ասել է՝ բա չիմացա՞ր ինչ եղավ, Միսակ Պողոսյանն իրեն քցեց։ Ո՞նց հասցրեց իրեն քցել, ուղեկցողներն այնտեղ են եղել»,- հարցնում է Միսակ Պողոսյանի ազգականը։ 

Գործը քննվում էր Քննչական կոմիտեի Մասիսի բաժնում, հետո, ըստ Միսակ Պողոսյանի փաստաբան Սամվել Միրզոյանի, դատախազությունը գործը տեղափոխել է ԱԱԾ։ Ինչո՞ւ։ Սամվել Միրզոյանը եւս խուսափում էր հարցերին պատասխանել։ Ակնհայտ է, որ փաստաբանները կաշկանդվածություն ունեն եւ չեն ցանկանում հրապարակավ արտահայտվել Քննչական կոմիտեի բաժանմունքներում տեղի ունեցող մահվան արտառոց դեպքերի մասին։ «Այդպես են որոշել։ Կա մարդ, որը մեղադրվում է թմրանյութերի իրացման մեջ, եւ նախաքննության ընթացքում նա մահացել է։ Ես իմ տպավորությունը չեմ ասի, որովհետեւ չեմ ուզում հրապարակել նախաքննական գաղտնիք, իմ տպավորությունն արդեն գաղտնիքի բացահայտում է։ Համոզված եմ, որ քննությունն օբյեկտիվ է լինելու։ Երբ որ ավարտվի քննությունը, այդ մարդը, որն իմ պաշտպանյալի մահվան պատճառ է դարձել, պատասխան է տալու»,- ասաց փաստաբանը։ 

Այսպիսով, Քննչական կոմիտեի բաժանմունքները վտանգավոր են դարձել ՀՀ քաղաքացիների կյանքի եւ առողջության համար։ Ծեծի, խոշտանգումների դեպքերին, որոնք վերջին մի քանի ամսում բազմապատկվել են, երկրի ղեկավարը չի արձագանքում։ Միայն Տիգրան Առաքելյանի դեպքը կարող էր բավարար լինել Քյարամյանին պաշտոնանկ անելու համար, որը, ըստ տուժողի, անձամբ էր ծեծել իրեն: Փաշինյանը կարծես քարտ բլանշ է տվել խոշտանգումներում մասնագիտացող Արգիշտի Քյարամյանին՝ անվերապահորեն հավատալով ՔԿ հերքումներին։ Շուտով երկրում Փաշինյանը միակ մարդն է մնալու, ով հավատում է Քյարամյանին»: