«ՀայաՔվե»-ին միացել է 38 501 ՀՀ քաղաքացի. Ավետիք Չալաբյան
Անցած երեկոյի տվյալներով` «ՀայաՔվե»-ին միացել է 38 501 ՀՀ քաղաքացի: Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը:
«Նախորդ շաբաթ 25 000 էր արդյունքը: Մեկ շաբաթվա ընթացքում միացել է 13 500 քաղաքացի, որոնցից 19870-ը Երևանում, 180 10-ը՝ ՀՀ մարզերում և 620-ը՝ էլեկտրոնային ստորագրահավաքով»,- ասաց Չալաբյանը: