Հյուսիսային Կորեան հրթիռներ է արձակել Դեղին ծով
Հյուսիսային Կորեան թեւավոր հրթիռներ է արձակել Դեղին ծովի ուղղությամբ, հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը՝ հղում անելով Հարավային Կորեայի զինված ուժերի միացյալ շտաբի պետերին։
Հյուսիսային Կորեան շաբաթ օրը մի քանի թեւավոր հրթիռ է արձակել Դեղին ծով:
Նշվում է, որ արձակումները տեղի են ունեցել առավոտյան ժամը 04:00-ի սահմաններում։ Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։