Պրիգոժինն իր ընկերությունը բացել է Բելառուսում
Վագների հիմնադիր Եվգենի Պրիգոժինը Բելառուսում ստեղծել է Concord Management and Consulting սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն:
Ընկերությունը հուլիսի 19-ին գրանցվել է Մոգիլևի մարզի գործադիր կոմիտեի կողմից, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։ Նրա գրանցման հասցեն գտնվում է Օսիպովիչի շրջանի Ցել գյուղում։ Այս գյուղի մոտակայքում կա դաշտային ճամբար, որտեղ ապստամբությունից հետո Բելառուսի իշխանությունների հետ պայմանավորվածությամբ տեղափոխվել են Վագների մարտիկները։
Ընկերության գլխավոր տնօրենը հենց Պրիգոժինն է։