Գգործողություններ պետք է պահանջել ՀՀ իշխանություններից. Ավետիք Չալաբյան
«Կարծում ենք, որ դեսպանությունների դիմաց իրականացվող գործողություններն արդյունավետ չեն, և հիմնական պատճառը ՀՀ իշխանությունն է։ Արցախյան գործընկերների հետ որոշակի երկխոսության մեջ ենք, փորձում ենք իրենց բացատրել, որ ակցիաների թիրախը շատ հստակ պետք է լինի, և գործողություններ պետք է պահանջել ՀՀ իշխանություններից»,–այս մասին ասաց «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը` անդրագառնալով հարցչն, թե ինչո՞ւ արցախցիների ակցիաներում «ՀայաՔվեն» ներգրավված չէ։
«Փառք Աստծո, ՀՀ-ն Արցախն Ադրբեջանի մաս դեռ չի ճանաչել․ ընդամենը բանավոր խոսք է, չկա որևէ փաստաթուղթ, հիմա պետք է ամեն ինչ անել, այդ բանավոր խոսքը ընդհանրապես դուրս բերել շրջանառությունից», - ասաց նա։