Կադիրովը քննադատել է մուսուլմանների բողոքի ցույցերը Մոսկվայում
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը դեմ է արտահայտվել մուսուլմանների չհամաձայնեցված գործողություններին Մոսկվայում՝ ասելով, որ չի աջակցում նման վարքագծին, նույնիսկ եթե դրանք իրականացվում են բարի նպատակով։
«Միշտ էլ կգտնվեն վարձատրվող սադրիչներ, ովքեր ամեն ինչ կանեն անկարգություններ հրահրելու համար։ Սա նաև պատրվակ է դառնում թեման արհեստականորեն ուռճացնելու Արևմուտքի կողմից վճարվող օտարերկրյա գործակալների կողմից»,- գրել է Կադիրովը Telegram-ի իր ալիքում։