Առանց մեր ջանք ու եռանդի էլ` Ադրբեջանը անում է քայլեր, որոնք այնքան անհրաժեշտ էին մեզ Արցախի՝ «Անջատում հանուն փրկության» սկզբունքի կիրառման համար. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը կարծում է, որ Ադրբեջանը անում է քայլեր, որոնք այնքան անհրաժեշտ էին մեզ Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման, Արցախի միջազգային ճանաչման, «Անջատում հանուն փրկության» սկզբունքի կիրառման համար։ Այս մասին գա գրել է իր ֆեյսբուքյան էջում։
«Շատ պարզ մի բան.
-Այն, ինչ անում է Ալիեւը բացահայտ, մեզանից մեծ ջանք ու եռանդ կպահանջվեն, որպեսզի համոզեինք աշխարհին, որ Ադրբեջանը կարող է այսպիսին լինել։
Առանց ջանք ու եռանդի մեր կողմից` Ադրբեջանը անում է քայլեր, որոնք այնքան անհրաժեշտ էին մեզ Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման, Արցախի միջազգային ճանաչման, «Անջատում հանուն փրկության» սկզբունքի կիրառման համար։
Բայց դրա համար անհրաժեշտ կլիներ Հայաստանի Զինված ուժերի մարտունակության բարձրացում, և ռազմական բալանսի վերականգնում։
Սա մի խնդիր է, որը մենք պետք է լուծեինք, իսկ միջազգային «հանրությունը» ընդամենը պետք է ստիպված վավերացներ։
Դրա համար ունեինք ժամանակ, սակայն ցավոք չօգտագործեցինք։
Գուցե մի փոքր էլ ժամանակ ունենանք»,-գրել է Պողոսյանը։