Ադրբեջանական նոր ագրեսիայի սպառնալիքը չափազանց մեծ է. Վահագն Խաչատուրյանի հարցազրույցը` իտալական պարբերականին
ՀՀ Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հռոմ, որտեղ հարցազրույց է տվել իտալական պարբերականին։
Նա նշել է որ ադրբեջանական նոր ագրեսիայի սպառնալիքը չափազանց մեծ է;
«Մենք միջազգային հանրության արձագանքներ չենք տեսնում։ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմի սպառնալիքը վտանգում է խաղաղությունը ողջ Հարավային Կովկասում»,–ասել է Խաչատուրյանը։ Այս մասին տեղեկանում ենք Իտալիայում ՀՀ դեսպանությունից։
Անդրադառնալով Հռոմ կատարած այցին նա նշել է, որ այն շատ կարևոր է` հատկապես հարևանի՝ Ադրբեջանի հետ տեղի ունեցող իրադարձությունների լույսի ներքո»։
«2020 թվականի երկրորդ պատերազմից հետո մեր հարեւանը ոչ միայն վայելում է անպատժելիություն, այլև համոզված է, որ ռազմական գործողություններով կարող է հետագայում էլ հասնել իր նպատակներին»,–ասել է ՀՀ նախագահը։