Ուկրաինան կարող է ՆԱՏՕ-ի անդամ դառնալ 2024 թվականին. Ռեզնիկով
Ուկրաինան կարող է ընդունվել ՆԱՏՕ-ի անդամ Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովում, որը տեղի կունենա 2024 թվականի հուլիսին: Այդ ժամանակ պատերազմը կարող է ավարտվել:
Այս մասին նշել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռեզնիկովը, մեջբերում է CNN-ը
Նա պարզաբանել է, որ սա ընդամենը կանխատեսում է:
Միաժամանակ Ռեզնիկովը խոստովանել է, որ Ուկրաինան դաշինքին կարող է միանալ միայն պատերազմի ավարտից հետո։ Նա նաև խոստովանել է, որ պատերազմը կարող է ավարտվել Դաշինքի գագաթնաժողովից անմիջապես առաջ։
Հարցին, թե կարծում է, որ պատերազմը կավարտվի հաջորդ ամառ, նա արագ պատասխանել է. «Այո, մենք կհաղթենք այս պատերազմում»: