Ղրիմում գիշերը զենքի պահեստ են պայթեցրել
Ղրիմի իշխանությունները հաստատել են գիշերը անօդաչուների կողմից պահեստի պայթեցումը:
«Ղրիմի երկնքում Ուկրաինայի զինված ուժերի 11 անօդաչու թռչող սարքեր խոցվել են հակաօդային պաշտպանության ուժերի կողմից: Ջանկոյ շրջանի զինամթերքի պահեստին հարված են հասցվել: Նաև անօդաչու թռչող սարքի բեկորները վնասել են Կիրովսկի թաղամասում գտնվող առանձնատունը»,- ասել է Ղրիմի ղեկավար Ակսենովը։