Պայթյուն Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության գործարանում. կա մահացած և վիրավոր
Այսօր՝ ժամը 12:00-ի սահմաններում, պայթյուն է որոտացել Ադրբեջանի Պաշտպանական արդյունաբերության նախարարության «Շիրվան-Արազ» գործարան ՍՊԸ-ում։
Այս մասին Azeri Daily-ին հայտնել է նախարարության մամուլի ծառայության ղեկավար Յաշար Իսակովը։
Նշվում է, որ մեկ մարդ մահացել է, մյուսը վիրավորվել է ձեռքից։
Կատարվում է հետաքննություն։