Միջազգային հրատապ միջամտությունը հրամայական է՝ դադարեցնելու հումանիտար աղետը. Արցախի ՄԻՊ-ը՝ միջազգային կառույցների ղեկավարներին
Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հերթական ահազանգն է հնչեցնում Արցախում ծայրաստիճան ծանր հումանիտար աղետի մասին։
Գեղամ Ստեփանյանի թվիթերյան միկրոբլոգում հրապարակված լուսանկարում պատկերված է հացի համար հերթագրված անձանց անվանացանկը։ Լուսանկարում գրված է, որ վառելիք չլինելու հետևանքով հացը չի հասնում խանութներ։ Մարդիկ ստիպված են երկարատև հերթեր կանգնել՝ օրվա հացը վաստակելու համար։
Արցախի ՄԻՊ-ն իր էջում նշել է իրավական ու մարդասիրական ծառայություններ մատուցելու համար ստեղծված միջազգային խոշորագույն կառույցներին ու դրանց ղեկավարներին՝ կոչ է անում ձեռքերը ծալած չնստել ու կատարել իրենց առաքելությունը։
«Միջազգային հրատապ միջամտությունը հրամայական է՝ դադարեցնելու Ադրբեջանի կողմից ստեղծված հումանիտար աղետը Լեռնային Ղարաբաղում»,- մասնավորապես գրել է նա։
Urgent international intervention is imperative to stop the humanitarian catastrophe in Nagorno Karabakh created by Azerbaijan. @volker_turk, @Dunja_Mijatovic, @amnesty, @hrw, @freedomhouse, @StateDept, @EP_HumanRights, @UN, @UNHumanRights, @UN_HRC, @coe, @CIJ_ICJ, @ECHR_CEDH pic.twitter.com/eXsZwXsp8G
— Gegham Stepanyan #StopArtsakhBlockade (@Gegham_Artsakh) July 24, 2023