Ուկրաինական տանկերը լիցքավորվում են ռուսական դիզելով
Կիևը ներկրում է դիզվառելիք, որն արտադրվել է Թուրքիայում և Հունգարիայում ռուսական նավթից, հայտնում է Handelsblatt-ը։ Նշվում է, որ Ուկրաինան ավելացրել է հունգարական MOL ընկերությունից և թուրք մատակարարներից նավթի ներկրումը։ Հունգարացի մատակարարը վերջին 6 ամսվա ընթացքում կրկնապատկել է իր արտահանումն Ուկրաինա:
Հայտնի է նաև, որ MOL-ն ունի հատուկ թույլտվություն Եվրամիության կողմից, որի շնորհիվ ընկերությունը կարող է օգտագործել ռուսական նավթն իր նավթավերամշակման գործարաններում։