Ո՞վ էր առաջարկել, որ բրիտանական կազմակերպությունն Արցախում ականազերծման աշխատանքների կատարեր այն վայրերում, որտեղով ադրբեջանական զորքերը հետո ճեղքեցին պաշտպանությունը. Դանիելյան
Ինձ երեք հարց է հետաքրքրում. ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանն ու թվարկել դրանք.
«- Ո՞վ էր պատերազմից առաջ առաջարկել, ով էր հետո թույլ տվել, որ բրիտանական կազմակերպությունն Արցախում ականազերծման աշխատանքների կատարեր, այն էլ հենց այն վայրերում, որտեղով, հետո, ադրբեջանական զորքերը ճեղքեցին պաշտպանությունը։
- Արդյոք ճի՞շտ է, որ ՄԱԿ-ի գրասենյակից ասել են, որ Հայաստանի կառավարությունն իրենց պաշտոնապես չի դիմել, որ իրենք կազմակերպեն Արցախ սնունդ ուղարկելու ուղարկելու գործընթացը։
- Ինչո՞ւ են ՔՊ-ականները համոզված, որ իրենք կարողանալու են մեր միջավայրում հանգիստ ապրեն»,- գրել է Դանիելյանը։