ՀՀ նախագահը Գանայի նախագահի հետ քննարկել է երկկողմ հետաքրքրություններ ներկայացնող թեմաները
Աշխատանքային այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը Հռոմում անցկացվող «Համաշխարհային առաջնորդներն այսօր. բազմակողմանիությունն ավելի լավ ապագայի համար» խորագիրը կրող միջոցառման շրջանակներում հանդիպել է Գանայի նախագահ Նանա Ակուֆո-Ադոյի հետ։ Այս մասին տեղեկաանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունների վերաբերյալ մի շարք հարցեր։ Մտքեր են փոխանակվել երկկողմ հետաքրքրություններ ներկայացնող օրակարգային թեմաների վերաբերյալ: