Ավինյան Տիգրան կարմիր լենտը կապել եմ աղբամանի վրա, արի կտրի. Փայլակ Ֆահրադյան
Irakanum.am կայքի գլխավոր խմբագիր Փայլակ Ֆահրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել․
Երեւանի քաղաքապետարանի ու նրա ենթակայության կառույցների հերթական փնթի աշխատանքի պատճառով վնասվել է մեքենաս։ Այն, որ օրերով աղբը չեն տեղափոխում դա կփաստի յուրաքանչյուր քաղաքացի, բայց, որ այս աղբամաններն ուղղակի դնում են առանց համապատասխան հարմարանքի (աղբամանները ոտնակներ ունեն, որոնք պիտի բացվեն) դառնում են պատուհաս։ Քիչ առաջ աղբամանը գլորվելով հարվածել է մեքենայիս։
Քաղաքային իշխանությունն անգործության է մատնված։ Պահանջելու եմ նաեւ փոխհատուցում կրած վնասի համար։
Ի դեպ հիշյալ տարածքում բազմաթիվ տեսախցիկներ կան, որոնք կարող են քաղաքապետարանում ուսումնասիրել։
Ավինյան Տիգրան կարմիր լենտը կապել եմ աղբամանի վրա, արի կտրի։