Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Փաշինյանին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Le Monde թերթին տված հարցազրույցում հերթական անգամ անհիմն կարծիք է հայտնել տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ։
Այս մասին նշում է Ադրբեջանի ԱԳՆ-ն:
«Հայկական կողմը պետք է հասկանա, որ Ադրբեջանի կողմից Լաչինում անցակետի ստեղծումն ամբողջությամբ միջազգային իրավունքի շրջանակներում է, այս քայլն արվել է Հայաստանի «դիվերսիոն գործողությունները» կանխելու համար, և այդ կետի առկայությունը քննարկման առարկա չէ»,-նշվում է հայտարարության մեջ: