Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Դատական համակարգում 500 հոգի վերջապես աշխատավարձ են ստացել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական և քրեական դատարանների դատավորները և աշխատակիցները՝ ավելի քան 500 հոգի, 54-օրյա դադարից հետո՝ երեկ, վերջապես աշխատավարձ են ստացել։

Ինչպես հայտնի է, 2 ամիս է՝ դատավորները արդարադատություն էին իրականացնում անվճար: Նրանք պարտաճանաչ գնում էին աշխատանքի, մինչև կեսգիշեր նիստերի մասնակցում, որոշումներ գրում ու տուն գնում՝ մտածելով, թե ինչպես լուծել իրենց տարրական, կենցաղային կարիքները, քանի որ դեռևս հունվարին Երևանի դատարանները բաժանվել էին քաղաքացիական և քրեական դատարանների, սակայն բյուջեի բաշխվածությունը տարեսկզբին տեղի չէր ունեցել։

Եվ քանի որ օրվա քաղաքական իշխանությունը բարեհաճ վերաբերմունք չունի դատական իշխանության նկատմամբ, 6 ամիս շարունակ համապատասխան ենթաօրենսդրական ակտը չէր մշակվում, բյուջեի բաժանում չէր արվում, ավելին՝ կառավարությունը մերժել էր հարցը օրակարգում ընդգրկել։ Մամուլում բարձրացված աղմուկից հետո միայն գործադիրը նախորդ շաբաթվա նիստում ընդգրկել էր այդ հարցը: Բայց անկազմակերպվածության արդյունքում միայն երեկ դատավորները կարողացել են ստանալ հունիս ամսվա աշխատավարձը՝ առանց տույժ-տուգանքների։

«Բայց կարևորը իրենց պարգևավճարները չեն պակասում, իրենց վոյաժների օրապահիկները չեն ուշանում, իսկ դատական համակարգում մարդիկ օդով են ապրում։ Հետո էլ կասեն՝ սոցիալական երաշխիքներ, կադրերի ներգրավում, լավագույն պայմանների ստեղծում։ Նույն ԲԴԽ-ում, դատական դեպարտամենտում երբ հայտարարում են, թե տեղյակ են խնդրից, քանի՞ օր են պատրաստ անվճար աշխատել։ Կամ երբ դատավորը որոշումը մեկ օր ուշացնում է, տեխնիկական վրիպակ է թույլ տալիս, նույն ԲԴԽ-ն առանց աչք թարթելու վարույթ կհարուցի և խիստ նկատողություն կհայտարարի, իսկ հիմա 54 օր հետո աշխատավարձ են տալիս, ասես ոչինչ էլ չի եղել դեմքով, առանց տույժ-տուգանքների, առանց ներողության, առանց մեղքի զգացման։ Սա էլ եթե լրատվամիջոցների աղմուկը չլիներ, էլի կձգվեր»,-ասում է դատական համակարգի մեր աղբյուրը։

Եվ սա միակ խայտառակությունը չէ. իշխանության «անտեր» զավակին՝ դատական համակարգին այնպես են անտեսել, որ օրեր շարունակ դատարանների կազմերի հեռախոսահամարները պարտքի պատճառով անջատված է եղել, այսինքն՝ փաստաբանները, քաղաքացիները տարրական խնդիր ունեին դատարանների հետ կապ հաստատելու, պետությունը պարտքը չէր վճարել։ Նորից լրատվամիջոցների աղմուկից հետո դեպարտամենտը վճարել էր պարտքը, և հեռախոսները միացվել էին։ Ահա սա է Հայաստանի արդարադատության պերճանքն ու թշվառությունը և, ահա, թե ինչպիսին է պետական կառավարումը, քաղաքական իշխանության «հոգատարությունը» դատական համակարգի նկատմամբ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։