Կիևի և Մոսկվայի միջև պայմանագրի կնքման ԱՄՆ-ի հույսերը մարում են դանդաղ առաջխաղացման պատճառով. WSJ
Արևմտյան պաշտոնյաներն ասում են, որ ուկրաինական հակահարձակման դանդաղ տեմպերը թուլացնում են հույսերը, որ ռազմական գործողությունների դադարեցման շուրջ բանակցությունները կարող են տեղի ունենալ այս տարի և սպառնում է անժամկետ հակամարտությամբ:
Հնարավոր փակուղային իրավիճակը կարող է լինել նախագահ Բայդենի հայտարարած ռազմավարության փորձարկումը՝ Ուկրաինային միլիարդավոր դոլարների ռազմական օգնություն տրամադրելու համար, որպեսզի Կիևը կարողանա բանակցել Ռուսաստանի հետ ուժեղ դիրքից:
Հանրապետական կուսակցությունից առաջադրվելու երկու գլխավոր հավակնորդները՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆլորիդայի նահանգապետ Ռոն ԴեՍանտիսը, առաջարկել են սահմանափակել Ուկրաինային ռազմական աջակցությունը։