Ընդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԷքզիթփոլ․ Լատվիայի վարչապետի կուսակցությունը 35,6 տոկոսով վստահորեն առաջատարն է ընտրություններումՆանթաքեթի ափերի մոտ անհետացել է բժշկական ինքնաթիռ, որում վեց մարդ կարՎրաստանում ձերբակալել են 80 մարդու՝ «գողական աշխարհի» հետ ունեցած կապի գործովՀասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանըՄեդվեդև․ Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրներըԱրցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորություն«Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր ՌուբենՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք«Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն ՍուրենյանցԱվտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավորՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքՍուրեն Պապիկյանը երդվել է ծառայել հանրային և պետական շահինԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԽուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըՇաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ ԱռաքելյանԻրանում մահապատժի են ենթարկել Սիավուշ ՋամշիդիինԹեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ ՊատարագԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. ԶուրաբյանԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիրների ու 10 հազար ծովային հետևակայինիԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԲուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա«Սրբությունն ու ճշմարտությունը՝ անմահ են». Տեր ՄուշեՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԹբիլիսիում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» բացառիկ ցուցահանդեսը«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԳանձասարի դեպքում Ադրբեջանի գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորումԻ՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը
Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից
Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել. Hraparak
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր»
Հասարակություն

«Չար մարդիկ կան շենքում թաքնված, հենց քնենք՝ կգան կվախեցնեն». ինչու են վախեցած թիվ 34 մանկապարտեզի երեխաները. ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել (լուսանկարներ)

Սույն թվականի մայիսի 22-ին Մարդու իրավունքների պաշտպանը և աշխատակազմը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի, ԱԺ Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանի, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանի, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովիկ Աղազարյանի, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների, ինչպես նաև Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի հետ համատեղ, այցելություն են իրականացրել «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ (այսուհետ՝ «Ձորակ» կենտրոն) և «Երևանի N 34 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ (այսուհետ՝ Մանկապարտեզ)։

Բացի այդ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրավասու ներկայացուցիչները 2023 թվականի հունիսի 16-ին և 21-ին չհայտարարված այց են իրականացրել Մանկապարտեզ:

Այցի ընթացքում Մանկապարտեզում իրականացվել է շենքային պայմանների
ուսումնասիրություն, կիրառվել են նաև դիտման և զրույցի մեթոդներ, մասնավորապես՝ անցկացվել են առանձնազրույցներ երեխաների և վարչակազմի մհետ, կիրառվել են պրոյեկտիվ մեթոդներ երեխաների հետ աշխատանքում:

Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Մանկապարտեզը
գտնվում է «Երևան քաղաքի Քանաքեռի շրջանցիկ թունել» հասցեում և տեղակայված
է «Ձորակ» կենտրոնի մասնաշենքերից մեկի առաջին հարկում։ Ընդ որում, «Ձորակ»
կենտրոնի նպատակը սահմանվել է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող` 18
տարին լրացած անձանց շուրջօրյա և ցերեկային խնամքի տրամադրումը ՀՀ
կառավարության 2015թ. ապրիլի 2-ի թիվ 381-Ն որոշմամբ, հաշվի չառնելով ՀՀ
քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հոկտեմբերի 3-ի N 25-Ն 2
հրամանով հաստատված նախադպրոցական հաստատությունների շենքերի
պահանջվող շինարարական նորմերը:

.....

Պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվել են տեսանյութեր, որից պարզ է դառնում, որ «Ձորակ» կենտրոնի խնամարկյալները երեկոյան ժամերին ազատորեն դուրս են գալիս կենտրոնի տարածքից, ինչը կարող է վտանգավոր լինել ոչ միայն խնամարկյալի, այլ նաև տարածքի բնակիչների, այդ թվում՝ երեխաների համար: Այդ մասին տեղեկացրել են նաև բնակիչները, մասնավորապես՝ նշելով, որ հաստատությունից փախուստի դեպքեր են եղել:

Ուստի, անհրաժեշտ է ամբողջական գնահատման ենթարկել նման հաստատությունների կարիքները, ինչի արդյունքները կօգնեն սահմանել պացիենտների և բժշկական կամ սպասարկող անձնակազմի, այդ թվում՝ տարածքի պահպանությունն ապահովող անվտանգության աշխատակիցների օպտիմալ հարաբերակցություն: 

Այս առումով, հարկ է նշել, որ Մանկապարտեզի աշխատակիցներն առանձնազրույցների ընթացքում հայտնել են, որ ստեղծված իրավիճակին ընտելացել են. մեջբերում՝ «...սովորել ենք՝ մենք էլ, երեխաներն էլ»: Ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ «Ձորակ» կենտրոնում խնամք ստացող անձինք իրենց պատուհաններից հաճախ առարկաներ են նետում մանկապարտեզի օգտագործման տարածք: Այս կապակցությամբ հարկ է նշել, որ սույն թվականի հունիսի 21-ին իրականացրած այցի ընթացքում ՄԻՊ
աշխատակազմի ներկայացուցիչներն ականատես են եղել միջադեպի, երբ երկրորդ
հարկից «Ձորակ» կենտրոնում խնամք ստացող անձն իր է նետել մանկապարտեզի
բակի ուղղությամբ:


ՄԻՊ աշխատակազմի արձանագրմամբ՝ այցի պահին «Ձորակ» կենտրոնում խնամք ստացող իգական սեռի ներկայացուցիչն առանց վերնահագուստի 3-րդ հարկից ժեստերի միջոցով փորձում էր հաղորդակցվել բակում գտնվող անձանց հետ: 

Այցի ընթացքում արձանագրվել է նաև, որ մանկապարտեզի շենքը խոնավ է և ըստ աշխատակիցների՝ արտաքին վերանորոգումն ապարդյուն է: 

Մանկապարտեզը չունի առանձին սանհանգույց աղջիկների ու տղաների համար, այլ առկա է մեկ սանհանգույց, որը չի համապատասխանում գործող օրենսդրական պահանջներին: Հարկ է նշել նաև, որ տվյալ սանհանգույցից օգտվում են նաև աշխատակիցները՝ այլ սանհանգույցի բացակայությամբ պայմանավորված:


Բացի այդ, մանկապարտեզը չունի դահլիճ երաժշտական և մարմնամարզական պարապմունքների համար, որի պատճառով դրանց բովանդակային ապահովման համար ննջասենյակներն են օգտագործվում իբրև դահլիճ: 2023թ. հունիսի 16-ին կատարված այցի պահին արձանագրվել է նաև, որ դահլիճի բացակայությամբ պայմանավորված՝ երեխաների մասնակցությամբ միջոցառում կազմակերպելու համար տնօրենի գլխավորությամբ երեխաներն այցելել էին Մանկապարտեզին չպատկանող այլ տարածք:

Արձանագրվել է, որ մանկապարտեզի շենքային և բակային պայմանները՝ որպես երեխաների իրավունքների լիարժեք իրացման անվտանգ միջավայր, պատշաճ ապահովված չեն։ Մասնավորապես, նախադպրոցական հասակի երեխաների համար խմբային հրապարակները բաժանված չեն խաղային և մարմնամարզային տեսակների, ինչպես նաև հաստատությունում երկու խմբերից յուրաքանչյուրի համար չկա տեղակայված 40 մ 2 ստվերածածկ, արևից և տեղումներից պաշտպանվելու համար, որպիսի պահանջը նախատեսված է Առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 857 հրամանի 2.2 կետի «գ» ենթակետով:

Բացի այդ, մանկատան բակային հատվածը հնարավորություն չի տալիս յուրաքանչուր խմբի համար առանձնացնել մանկական խմբային հրապարակներ:

Հաստատության բակում տեղադրված էր միայն սահարան, իսկ դրա հարակից տարածքում առկա էին երկաթե սուր ելուստներով տաղավար և բակային խաղերի կազմակերպման համար վտանգավոր տարածքներ:

Մինչդեռ, Առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 20-ի
թիվ 857 հրամանի 2.2 կետի «դ» ենթակետի համաձայն՝ խաղահրապարակների
գույքը պետք է լինի տարիքային հասակին համապատասխան: Գույքի մակերեսը
չպետք է ունենա սուր ծայրեր, անհարթություններ և դուրս եկած հեղույսներ
(բոլտեր): Գույքի հումքը պետք է ունենա բարձր որակ, լինի դիմացկուն, երեխաների 8
պատահական կոտրվածքներից և վնասվածքներից խուսափելու համար:

Կոնստրուկցիաների (կառույցների) ծածկույթները պետք է լինեն ջրադիմացկուն:

Հաստատության բակային հատվածը տեղակայված է «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող խնամքի կենտրոնի սենյակների տեսադաշտում, որի հետևանքով մանկապարտեզի երեխաների համար նախադպրոցական կրթության ծրագրի բովանդակային ապահովման ժամանակ բակային միջոցառումներ (խաղեր, մարմնամարզություն) իրականացնելիս՝ աշխատակազմը հավելյալ վերահսկում է նաև «Ձորակ» կենտրոնում խնամք ստացող անձանց անմիջական ազդեցությունը։ Այսպես, օրինակ, խաղերը կազմակերպվում են այնպիսի հեռավորությամբ, որ հանկարծ պատուհաններից որևէ բան չնետեն երեխաների ուղղությամբ։

Այսպիսի պայմաններում, թեև անմիջական ազդեցություններն աշխատակիցների կողմից հնարավոր է որոշակիորեն վերահսկել, սակայն երեխաների նկատմամբ առկա են նաև միջնորդավորված ազդեցություններ՝ ձայներ, տեսարաններ, որոնց ազդեցությունն ուղղակիորեն դուրս է աշխատակիցների վերահսկողությունից:

Աշխատակիցների կողմից իրավիճակի վերահսկումը հիմնականում իրականցվում է երեխաներին զգուշացնելով՝ օրինակ՝ «այս ուղղությամբ չգնաք, չվազեք, վերև մի նայեք, ձայներին ուշադրություն մի դարձրեք և այլն»:

Ըստ մանկապարտեզի աշխատակիցների՝ երեխաներն երբեմն հարցեր են տալիս մանկապարտեզի շենքում և բակում լսվող ձայների, ինչպես նաև լուսամուտներից երևացող անձանց վերաբերյալ, և իրենք փորձում են բացատրել, որ վերջիններս չվախենան: Մինչդեռ յուրաքանչյուր աշխատակից բացատրում է երեխային իր սուբյեկտիվ մոտեցումների և գիտելիքների հիման վրա, քանի որ մասնագետները չունեն համապատասխան գիտելիքներ այդ ուղղությամբ: 

ՄԻՊ աշխատակազմի հոգեբան փորձագետի ներգրավմամբ երեխաների հետ իրականացված աշխատանքների արդյունքները վկայում են, որ երեխաների մեծամասնության մոտ առկա է արտահայտված վախ հանկարծակի ուժեղ ձայներից, մարդկանցից: Մասնավորապես, երեխաները պրոյեկտիվ մեթոդների կիրառման և զրույցների ընթացքում նշել են, որ «հաճախ լսում են ինչ-որ ձայներ, բայց չեն
հասկանում, թե որտեղից են լսվում այդ ձայները, քանի որ այդ ձայները արձակող 9
մարդը թաքնվել է», իսկ երեխաներից մեկը նշել է, որ «չար մարդիկ կան շենքում թաքնված, որ հենց քնեն՝ այդ մարդիկ իրենց կվախեցնեն», մեկ այլ երեխա էլ
պատմել է, որ «մի մարդու է տեսնում լուսամուտից, որ միշտ ջղայն է, ու ինքը
վախենում է այդ մարդուց»:

Արձանագրված խնդիրներից է նաև այն, որ երեխաների քնի կազմակերպման
գործընթացը երբեմն լիարժեք չի իրականացվում, քանի որ երեխաների ննջասենյակը
տեղակայված է «Ձորակ» կենտրոնի բակային հատվածում և քնի ժամին հաճախ են
լսվում ձայներ:

Բացի այդ, ՄԻՊ աշխատակազմի՝ համայնքի բնակիչների, այդ թվում՝ Մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողների հետ զրույցներից պարզվել է, որ
նշված պայմաններում նախադպրոցական կրթության կազմակերպումը բացասաբար
է ազդում երեխաների հոգեկան առողջության զարգացման վրա: Օրինակ, ծնողներից
մեկը նշել է, որ «չնայած նրան, որ իր երեխան արդեն 3 տարի է այլևս մանկապարտեզ
չի հաճախում, սակայն պարբերաբար գիշերները մղձավանջային երազներից
արթնանում է և խոսում այն մասին, որ տեսել է մանկապարտեզի չար մարդկանց»:

Ներկայում մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողներից մեկն էլ նշել է, որ
«Ձորակ» կենտրոնում խնամք ստացող անձինք երեխաների ուղղությամբ հաճախ են
առարկաներ նետում: Նմանատիպ դեպքի ականատես են եղել և արձանագրել նաև
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները:

ՄԻՊ կողմից կազմված արձանագրությունն ամբողջությամբ՝ այստեղ