Գերմանիան քննադատել է Ուկրաինային
Գերմանիան առաջին անգամ քննադատել է ուկրաինական բանակին հակահարձակման մեջ փոքր հաջողությունների համար:
Այս մասին գրում է Bild-ը՝ վկայակոչելով գաղտնի զեկույցը։
«Բայց ինչու ոչ ավելին: Ի վերջո, 2023 թվականի հունվարից մայիս ընկած ժամանակահատվածում առնվազն ինը բրիգադներ պատրաստվել և լավ զինվել են այսինքն՝ մոտ 20000 զինվոր»,-նշում է կայքը:
Գերմանիայում կարծում են, որ զորամասերը երբեմն բաժանվում են այնքան փոքր՝ մինչև 30 հոգանոց ստորաբաժանումների, որ չափազանց դժվար է դառնում մարտական խմբերի կառավարումը: